NOCICEPTOL® ԳԵԼ ՈՏՔԵՐՈՒՄ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ, 150 մլ

Չի հանդիսանում դեղամիջոց

Նկարագրություն և կիրառում. իր սառեցնող ազդեցության շնորհիվ այն հանգստացնում և թեթևացնում է ոտքերի ծանրության զգացումը։Ոտքերում ծանրության և հոգնածության հիմնական պատճառներն են՝ շոգ եղանակը, երկարատև կանգնելը, երկար ճանապարհորդությունները, ավելորդ քաշը և թույլ սրտանոթային համակարգը։ Պրոդուկտը հանգստացնում և թեթեւացնում է ոտքերի ծանրության զգացումը՝ մենթոլի և անանուխի եթերային յուղի շնորհիվ, որոնք անմիջապես ապահովում են թարմության ու հանգստության զգացում։ Սև հաղարջի և կարմիր խաղողի տերևների էքստրակտները նպաստում են բնական թեթևության ու հարմարավետության զգացմանը։ Իր ազդեցության մեխանիզմի և հովացնող հինգ գնդիկների շնորհիվ՝ տուփի մերսող գլխիկը նպաստում է երակային արյան շրջանառության բարելավմանը։

Բաղադրություն Aqua, PPG-1-PEG-9 Lauryl Glycol Ether, Alcohol, Menthol, Mentha Piperita Oil, Propylene Glycol, Vitis Vinifera Leaf Extract, Carbomer, Ribes Nigrum Fruit Extract, Sodium Hydroxide, Citric Acid, Limonene, Carvone.

Օգտագործման եղանակ պտտեցրեք տուփի գլխիկը «ON» (բաց) դիրք։ Գելը քսեք բարակ շերտով՝ թեթև մերսելով շրջանաձև շարժումներով՝ սկսելով ոտնաթաթերից և շարժվելով վերև։ Կիրառել օրը 2-3 անգամ։ Օգտագործումից հետո գլխիկը տեղափոխեք «OFF» (փակ) դիրք՝ գելի հոսքը դադարեցնելու համար։ Լավ տարածեք գելը մաշկի վրա։ Ցանկության դեպքում կարող եք շարունակել մերսումը։ Կարելի է կիրառել նաև կոմպրեսիոն գուլպաների կամ զուգագուլպաների վրայից։

Նախազգուշացումներ գելը նախատեսված է միայն մեծահասակների համար։ Այն արտաքին օգտագործման համար է, չի կարելի կուլ տալ, խուսափեք աչքերի և/կամ լորձաթաղանթի հետ շփումից։ Մի՛ քսեք վնասված կամ գրգռված մաշկին։ Մի՛ օգտագործեք միաժամանակ այլ բալզամների, քսուքների, սփրեյների կամ մերսման յուղերի հետ։ Պատահաբար կուլ տալու դեպքում անմիջապես դիմեք բժշկի։ Հնարավոր է ալերգիկ ռեակցիա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ։ Եթե օգտագործումից հետո առաջանա գրգռվածություն, դադարեցրեք գելի կիրառումը և դիմեք մասնագետի։ Եթե ցավը շարունակվում է ավելի քան 5 օր կամ քսելուց հետո գրգռվածություն է առաջանում, դադարեցրեք գելի կիրառումը և դիմեք բժշկի։ Չօգտագործել պիտանիության ժամկետի ավարտից հետո։

Առանց կոնսերվանտների է, չի յուղոտում, չի թողնում հետքեր, չի կպչում։

Պահպանման պայմաններպահպանել 4–40°C ջերմաստիճանում։ Պահպանել լույսից պաշտպանված և սենյակային ջերմաստիճանում։

Արտադրող«LABORATOIRE POLIDIS», Կոնկուրտ 8, 75011, Փարիզ, Ֆրանսիա։

Պաշտոնական ներկայացուցիչ/ներմուծող. «Տոնուս-Լես» ՍՊԸ, փԵրվանդ Քոչար 1, 0070 Երևան, ՀՀ։

Առանց ԳՄՕ