Մետրոֆունգին Բիֆորտե – մետրոնիդազոլ 750 մգ; միկոլնազոլ 200 մգ

Մետրոֆունգին Բիֆորտեն անփոխարինելի է վագինալ ինֆեկցիաների դեպքում։

Բաղադրություն․
1 վագինալ կապսուլը պարունակում է՝
750 մգ մետրոնիդազոլ, 200 մգ միկոլնազոլի նիտրատ։

Ֆարմակոթերապևտիկ խումբ․
Համակցված հակամանրէային, հակասնկային և հակապրոտոզոային միջոց։

Ցուցումներ․
Մետրոֆունգին Բիֆորտեն կիրառվում է վագինալ ինֆեկցիաների տեղային բուժման համար, ներառյալ՝

  • բակտերիալ վագինոզ
  • տրիխոմոնիազ
  • կանդիդոզ (վուլվովագինիտ)
  • խառը վագինալ ինֆեկցիաներ

Դեղաչափը և կիրառումը․
Չխմե՛լ։

Մետրոֆունգին Բիֆորտեն կիրառվում է ինտրավագինալ․ կապսուլը դրվում է հեշտոցի մեջ՝ բութ ծայրով։

  • Ստանդարտ կուրս՝ 1 վագինալ կապսուլա օրը 1 անգամ՝ գիշերը, 7 օր շարունակ
  • Կրկնվող ինֆեկցիաների դեպքում՝ հնարավոր է երկարացնել մինչև 14 օր
  • Տրիխոմոնիազի դեպքում՝ խորհուրդ է տրվում համատեղել խմելու մետրոնիդազոլի հետ, նաև անհրաժեշտ է զուգընկերոջ բուժումը

Հակացուցումներ․գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ․ ծանր լյարդային անբավարարություն, էպիլեպսիա, հղիության I եռամսյակ, կրծքով կերակրում, պորպորիա, ալկոհոլի օգտագործում բուժման ընթացքում և ավարտից հետո 3 օր, դիսուլֆիրամի ընդունում բուժման ընթացքում և ավարտից հետո 2 շաբաթ, մինչև 18 տարեկան, կուս աղջիկների մոտ չի կիրառվում։

Պահպանման պայմանները․պահել +15…+25°C ջերմաստիճանում, խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում, երեխաներից հեռու։

Փաթեթավորում․5 վագինալ ժելատինային կապսուլա՝ բլիսերում, 2 բլիսեր (10 կապսուլա)՝ ստվարաթղթե տուփում՝ ներդիր-թերթիկի հետ միասին։

Արտադրող․«Մինսկինտերկապս», Բելառուսի Հանրապետություն։
Տե՛ս՝ www.mic.by

Ազդեցության լայն սպեկտր