
ՀԻԴՐԱՏՈՆ
ՀԻԴՐԱՏՈՆ
Ջրաաղային հավասարակշռության վերականգնում
Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)։
Չի հանդիսանում դեղամիջոց:
Բաղադրություն․ 1 լուծվող հաբը (3 գ) պարունակում է գլյուկոզա, կիտրոնաթթու, նատրիումի հիդրոկարբոնատ, նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կիտրոնի բուրավետիչ, պոլիէթիլեն գլիկոլ 6000, սուկրալոզա (քաղցրացուցիչ), ռիբոֆլավին-5 ֆոսֆատ (վիտամին B2), պոլիվինիլպիրոլիդոն։
Ակտիվ նյութերի քանակ 100 մլ լուծույթում. գլյուկոզա - 101 մմոլ/լ, նատրիում - 70 մմոլ/լ, կալիում - 20 մմոլ/լ, քլորիդ - 51 մմոլ/լ, ցիտրատ – 22 մմոլ/լ:
Սննդային արժեք՝ (1 դեղահատը 100մլ ջրում). Էներգետիկ արժեքը - 36 կՋ (8,6 կկալ), ածխաջրեր - 1,826 գ՝ որից շաքար -1,826 գ, նատրիումի քլորիդ - 176 մգ, կիտրոնաթթու - 429 մգ, կալիումի քլորիդ - 150 մգ, վիտամին B2 - 0,3 մգ (19% RDA) ։
* RDA = խորհուրդ տրվող օրական չափաբաժին
Կիրառման ոլորտ․ Հիդրատոնը պարունակում է գլյուկոզայի, էլեկտրոլիտների և հիմնական հանքանյութերի խառնուրդ: Այն օգտագործվում է օրգանիզմում ջրի ու աղերի պաշարը լրացնելու համար՝ օգնելով պահպանել ջրաաղային հավասարակշռությունը մեծահասակների և երեխաների մոտ:
Կիրառման եղանակ. 200 մլ ջրին ավելացնել 2 հաբ, սպասել մինչև ամբողջությամբ լուծվի, անհրաժեշտության դեպքում խառնել, ընդունել տարիքին համապատասխան չափաբաժնով: Լուծույթը պատրաստելու համար օգտագործեք եռացրած սառեցրած ջուր կամ ծորակի մաքուր ջուր: Լուծույթին չի կարելի ավելացնել շաքարավազ կամ շաքար պարունակող հեղուկներ։ Հաբերը չի կարելի ծամել կամ կուլ տալ, օգտագործեք դրանք միայն ջրի մեջ ամբողջական լուծվելուց հետո: Պատրաստված լուծույթն ընդունել դանդաղ՝ ըստ չափաբաժնի ցուցումների:
Չափաբաժիններ. ընդհանուր հիդրատացիայի համար՝ մեծահասակներ և 6 տարեկանից բարձր տարիքի երեխաների դեպքում լուծել 2 հաբ 200 մլ ջրում, ընդունել օրական 2-ից 4 անգամ:
3-6 տարեկան երեխաների համար 1 հաբ 100 մլ ջրում` օրական 1 անգամ, փոքր կումերով:
Ընդունման տևողություն․ խորհուրդ է տրվում օգտագործել 5-7 օր:
Հակացուցումներ․ անհատական անտանելիություն ԿԱՀ-ի բաղադրիչների նկատմամբ, մինչև 3 տարեկան երեխաներ։ Հղի և կերակրող կանայք , շաքարախտով, ցածր նատրիումի սննդակարգ պահպանող կամ աղիքային խանգարումներ , լյարդի կամ երիկամների անբավարարություն ունեցող ,անձիք պետք է կիրառեն միայն բժշկի կամ դեղագետի հետ խորհրդակցելուց հետո ։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ ներդիր-թերթիկը։
Բացթողման ձև․ լուծվող հաբեր 3գ. զանգվածով, 24 հաբ պլաստմասե տարայում , ստվարաթղթե տուփի մեջ։
Պահպանման պայմաններ․ պահպանել ամուր փակ վիճակում, չոր և սառը պայմաններում՝ 25°C-ից ոչ ավելի ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Կափարիչի մեջ տեղադրված է չորացնող նյութ:
Պատրաստի լուծույթը պետք է օգտագործվի 8 ժամվա ընթացքում, սառնարանում պահելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում։
Պահպանման ժամկետ․ 3 տարի
Արտադրող. «Քենդի» ՍՊԸ: Հասցե: Բուլղարիա, ք. Բանկյա 1320, փ. Սոֆիա, 101
Հաճախորդների բողոքները ընդունող կազմակերպություն/ներկրող.
«Տոնուս-Լես» ՍՊԸ, Երվանդ Քոչար, 1, Երևան, Հայաստան: