';} ?>
';}?> ';} ?>

Թրաումել – Համակցված բաղադրություն

Թրաումել – Համակցված բաղադրություն
Հոմեոպաթային դեղ արտաքին օգտագործման համար
Դեղաձև.
քսուք
Բաղադրություն․ 100գ քսուքը պարունակում է`

Ակտիվ բաղադրատարրեր

Հազարատերևուկ սովորական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․MT 0,090գ
Ընձախոտ կապույտ…………………………………..․D1 0,050գ
Փռնչուկ լեռնային․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………․D3 1,500գ
Բելադոննա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……………․D1 0,050գ
Մարգարտածաղիկ բազմամյա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․MT 0,100գ
Վաղենակ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……..․MT 0,450գ
Էխինացեա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………….․․MT 0,150գ
Էխինացեա բոսորագույն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․….․MT 0,150գ
Համամելիս վիրգինական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․….․MT 0,450գ
Հեպար սուլֆուր…………………………………..…․․․.D6 0,025գ
Սրոհունդ սովորական․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…....․.D6 0,090գ


Երիցուկ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․………․MT 0,150գ
Ըստ Հահնեմանի լուծվող սնդիկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․D6 0,040գ
Քարխոտ դեղատու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……․D4 0,100գ

Օժանդակ նյութեր․ հեղուկ պարաֆին, ցետոստեարիլ սպիրտ (A տիպի) էմուլգացնող, սպիտակ/փափուկ պարաֆին, մաքրված ջուր, էթիլ սպիրտ (96%)

Ցուցումներ. օգտագործվում է համակցված թերապիայում, վնասվածքների, ինչպես նաև թեթև և միջին ծանրության հենաշարժիչ համակարգի բորբոքման և ցավի սինդրոմի բուժման համար:

Առավելություններ․

  • Բնական բաղադրիչներ
  • Բարձր արդյունավետություն
  • Գերմանական որակ
  • Թիրախային ազդեցություն

Կիրառման եղանակ և դեղաչափեր․ Ստանդարտ դեղաչափը`

Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ`
Քսել օրական 2 անգամ կամ անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ։

Մանկական դեղաչափ`
2 տարեկանից ցածր՝ քսել օրական 2 անգամ կամ անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ:
2-5 տարեկան՝ քսել օրական 2 անգամ կամ անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ:
6-11 տարեկան՝ քսել օրական 2 անգամ կամ անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ:

Օգտագործման եղանակը։ առատորեն քսել մաշկին, մարմնի ցավոտ հատվածներին և թեթև շարժումներով շփեք, օրական 2-3 անգամ: Թրաումելը կարելի է կիրառել մեղմ սեղմող և/կամ հերմետիկ վիրակապերի օգտագործմամբ։
Միայն արտաքին կիրառման համար։

Հակացուցումներ․ գերզգայունություն դեղի մեկ կամ ավելի բաղադրիչների նկատմամբ:

Զգուշացում. ցետոստեարիլ սպիրտը կարող է առաջացնել տեղային մաշկային հակազդում (օրինակ՝ կոնտակտային դերմատիտ)։ Խուսափել աչքերի, լորձաթաղանթների, բաց վերքերի կամ վնասված մաշկի հետ շփումից։

Թողարկման ձև և փաթեթավորում․ ալյումինե պարկուճը պարունակում է 50գ քսուք: Ստվարաթղթե տուփը պարունակում է մեկ պարկուճ։
Բաց է թողնվում առանց դեղատոմսի։

Պահպանման պայմաններ. պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղը չի պահանջում պահման հատուկ պայմաններ:

Պահպանման ժամկետ. 3 տարի:

Գրանցման հավաստագրի իրավատերը և արտադրողը. Բիոլոգիշե Հայլմիթել Հիիլ ԳմբՀ, Դր.-Ռեկեվեգ-փ. 2-4, 76532 Բադեն-Բադեն, Գերմանիա

Տես նաև․ https://www.heel.com/