ՖերՍիՖոլ Տոնուս - Երկաթ (երկաթի բիսգլիցինատի տեսքով) 20մգ, վիտամին C 30մգ, ֆոլաթթու 300 մկգ:
Հզոր եռյակ
Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)
Բացթողնման ձև. պատիճներ 460մգ զանգվածով; 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:
Բաղադրություն․ մեկ պատիճում պարունակվում է՝ ակտիվ նյութեր. երկաթ (երկաթի բիսգլիցինատի տեսքով) 20մգ, վիտամին C 30մգ, ֆոլաթթու 300 մկգ:
Կիրառման ոլորտ.
Երկաթը նպաստում է էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկների) ձևավորմանը, հեմոգլոբինի նորմալ մակարդակի պահպանմանը, օրգանիզմում թթվածնի փոխադրմանը, օրգանիզմում բջիջների բաժանման և էներգիայի փոխանակման բնականոն գործընթացին, նորմալ կոգնիտիվ ֆունկցիայի պահպանմանը։
Ֆոլաթթուն նպաստում է օրգանիզմում բջիջների բաժանման և արյան բջիջների ձևավորման գործընթացին։
Վիտամին C-ն խթանում է երկաթի ներծծումը, նպաստում է օրգանիզմում էներգիայի փոխանակման բնականոն գործընթացին և պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից։
Օգտագործման ցուցումներ. 14 տարեկանից բարձր իգական սեռի ներկայացուցիչների համար՝ 1 պատիճ, օրը 2 անգամ՝ ուտելու ընթացքում կամ դրանից անմիջապես հետո, բավարար քանակությամբ ջրով:
14 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչների համար՝ 1 պատիճ, օրը 1 անգամ՝ ուտելու ընթացքում կամ դրանից անմիջապես հետո, բավարար քանակությամբ ջրով:
Զգուշացում. եթե դուք հղի եք, կերակրում եք կրծքով կամ ընդունում այլ դեղամիջոցներ, ապա «ՖերՍիՖոլ»-ը օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ: Այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են՝ կաթը, սուրճը, թեյը, նվազեցնում են երկաթի ներծծումը աղեստամոքսային ուղուց, ինչի հետ կապված խորհուրդ է տրվում նվազացնել այդ սննդամթերքների օգտագործման հաճախականությունը «ՖերՍիՖոլ» պատիճների ընդունման ժամանակ: «ՖերՍիՖոլ» պատիճների օգտագործման ընթացքում, կղանքը կարող է մգանալ, ինչը չունի որևէ կլինիկական նշանակություն:
Սննդային արժեք. 100գ-ը պարունակում է. 252կկալ/1054,368 կՋ; ածխաջուր – 38,99գ; սպիտակուց – 22,076գ; ճարպ – 0,86գ:
Ակտիվ նյութեր |
Քանակությունը 1 պատիճում (% բարձրագույն թույլատրելի քանակից) |
Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակ 100% |
Երկաթ (երկաթի բիսգլիցինատի տեսքով) |
20.00մգ (50% կանանց համար, 100% տղամարդկանց համար) |
40մգ կանանց համար 20մգ տղամարդկանց համար |
Ֆոլաթթու |
300մկգ (50%) |
600մկգ |
Վիտամին C |
30մգ (3,33%) |
900մգ |
Պահպանման պայմաններ. պահպանել 250С ոչ բարձր ջերմաստիճանում, փակ տարայով, երեխաների համար անհասանելի վայրում:
Պահպանման ժամկետ. 2 տարի:
Արտադրող. «Տոնուս-Լես» ՍՊԸ: