';} ?>
';}?> ';} ?>

ՖերՍիՖոլ Տոնուս - Երկաթ (երկաթի բիսգլիցինատի տեսքով) 20մգ, վիտամին C 30մգ, ֆոլաթթու 300 մկգ:

Հզոր եռյակ

Կենսաբանական ակտիվ հավելում (ԿԱՀ)

Բացթողնման ձև. պատիճներ 460մգ զանգվածով; 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ:

Բաղադրություն․ մեկ պատիճում պարունակվում է՝ ակտիվ նյութեր. երկաթ (երկաթի բիսգլիցինատի տեսքով) 20մգ, վիտամին C 30մգ, ֆոլաթթու 300 մկգ:

Օժանդակ նյութեր․ լուդիպրես (կաթնաշաքարի մոնոհիդրատ, պովիդոն, կրոսպովիդոն), ժելատին, միկրոբյուրեղային ցելյուլոզա, մագնեզիումի ստեարատ, տիտանի երկօքսիդ, երկաթի դեղին օքսիդ, քլորոֆիլլինի պզնձի հմալիր:

Առանց ԳՄՕ

Բարձր որակ

Լավ յուրացում

Կիրառման ոլորտ.

Երկաթը նպաստում է էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկների) ձևավորմանը, հեմոգլոբինի նորմալ մակարդակի պահպանմանը, օրգանիզմում թթվածնի փոխադրմանը, օրգանիզմում բջիջների բաժանման և էներգիայի փոխանակման բնականոն գործընթացին, նորմալ կոգնիտիվ ֆունկցիայի պահպանմանը։

Ֆոլաթթուն նպաստում է օրգանիզմում բջիջների բաժանման և արյան բջիջների ձևավորման գործընթացին։

Վիտամին C-ն խթանում է երկաթի ներծծումը, նպաստում է օրգանիզմում էներգիայի փոխանակման բնականոն գործընթացին և պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից։

Օգտագործման ցուցումներ. 14 տարեկանից բարձր իգական սեռի ներկայացուցիչների համար՝ 1 պատիճ, օրը 2 անգամ՝ ուտելու ընթացքում կամ դրանից անմիջապես հետո, բավարար քանակությամբ ջրով:

14 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչների համար՝ 1 պատիճ, օրը 1 անգամ՝ ուտելու ընթացքում կամ դրանից անմիջապես հետո, բավարար քանակությամբ ջրով:

Զգուշացում. եթե դուք հղի եք, կերակրում եք կրծքով կամ ընդունում այլ դեղամիջոցներ, ապա «ՖերՍիՖոլ»-ը օգտագործելուց առաջ խորհրդակցե՛ք բժշկի հետ: Այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են՝ կաթը, սուրճը, թեյը, նվազեցնում են երկաթի ներծծումը աղեստամոքսային ուղուց, ինչի հետ կապված խորհուրդ է տրվում նվազացնել այդ սննդամթերքների օգտագործման հաճախականությունը «ՖերՍիՖոլ» պատիճների ընդունման ժամանակ: «ՖերՍիՖոլ» պատիճների օգտագործման ընթացքում, կղանքը կարող է մգանալ, ինչը չունի որևէ կլինիկական նշանակություն:

Սննդային արժեք. 100գ-ը պարունակում է. 252կկալ/1054,368 կՋ; ածխաջուր – 38,99գ; սպիտակուց – 22,076գ; ճարպ – 0,86գ:

Ակտիվ նյութեր

Քանակությունը 1 պատիճում

(% բարձրագույն թույլատրելի քանակից)

Կիրառման բարձրագույն թույլատրելի քանակ

100%

Երկաթ (երկաթի բիսգլիցինատի տեսքով)

20.00մգ

(50% կանանց համար, 100% տղամարդկանց համար)

40մգ կանանց համար

20մգ տղամարդկանց համար

Ֆոլաթթու

300մկգ (50%)

600մկգ

Վիտամին C

30մգ (3,33%)

900մգ

Պահպանման պայմաններ. պահպանել 250С ոչ բարձր ջերմաստիճանում, փակ տարայով, երեխաների համար անհասանելի վայրում:

Պահպանման ժամկետ. 2 տարի:

Արտադրող և ստացող. «Տոնուս-Լես» ՍՊԸ:

ՀՀ, մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Նոր Գյուղ, 6-րդ փողոց, թիվ 1 լաբորատոր համալիր:

Իրավ. հասցե. ՀՀ, Երևան 0070, Ե. Քոչար 1: