
Գամի Քինգ էխինացեա + վիտամին C և ցինկ
«ՀԱՃԱԽ ՀԻՎԱՆԴԱՑՈՂ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բաղադրություն. 1 ժելե-կոնֆետում' էխինացեայի հանուկ 25մգ, վիտամին C 15մգ, ցինկ 2.5մգ:
Հատկություններ. Էխինացեան ակտիվացում է իմուն համակարգը' խթանելով արյան սպիտակ բջիջների աճն ու շարժունակությունը: Վիտամին C նվազեցնում է անոթների պատերի թափանցելիությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ: Ցինկը մասնակցում է բջիջների բացմացմանը և սպիտակուցների սինթեզին' նույնպես բարձրացնելով օրգանիզմի իմուն պատասխանը:
Ցուցումներ. «Հաճախ հիվանդացող» երեխաներին' հարբուխը և կոկորդի քերոցը կանխարգելելու, ամուր իմունիտետի և նորմալ աճի ապահովման համար:
Առավելություններ.
- Բացառապես բուսական ծագում
- Մրգային ախորժալի համեր (ելակ, կիտրոն, նարինջ, խաղող, բալ, թուրինջ)
- Բնական գույներ և երեխաների համար գրավիչ տեսք
- Պատրաստված են ոչ թե դոնդողանյութի (ժելատին), այլ մրգային առողջարար պեկտինի հիմքի վրա
- Չեն պարունակում պահպանանյութեր, արհեստական գույներ, բուրումնավետիչներ
- Հիպոալերգեն են և արդյունավետ
- Արտադրվում են ԱՄՆ-ում' FDA-ի (ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկման գործակալություն) չափանիշներով:
Կիրառման եղանակը. 2 տարեկանից բարձր երեխաների համար' ծամել օրական 2 ժելե-կոնֆետ:
Թողարկման ձև. 60 ժելե-կոնֆետ թափանցիկ պլաստիկ շշում:
Պահպանման պայմաններ. Պահել մինչև 24°C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող. «Վիտամեկ ԱՄՆ» ինք., ԱՄՆ: