Գամի Քինգ մուլտիվիտամին, միներալ, բանջարեղեն - վիտամիններ, միներալներ, բանջարեղենի ու մրգերի խառնուրդ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ

Բաղադրություն. 1 ժելե-կոնֆետում. վիտամիններ' A 750ՄՄ, B1 0.065մգ, B2 0.065մգ, B3 (PP) 0.625մգ, B5 1.25մգ, B6 0.25մգ, B7 (H) 25մկգ, B9 100մկգ, B12 1.25մկգ, C 10մգ, D 100ՄՄ, E 5ՄՄ; միներալներ' I 20մկգ, Mg 0.5մգ, Zn 1մգ, Na 5մգ; խոլին 15մկգ, ինոզիտոլ 10մկգ; բանջարեղենների ու մրգերի խառնուրդ' լոլիկ, գազար, կաղամբ, ծաղկակաղամբ, գանգրակաղամբ, պապայա; ցիկորիի մանրաթել (ինուլին):

Հատկություններ. Վիտամիններն ու միներալները նպաստում են ախորժակի բարձրացմանը և նյութափոխանակության ակտիվացմանը: Լոլիկը պարունակում է լիկոպին կենսական հակաօքսիդանտը, որն օգնում է պայքարել քաղցկեղային բջիջների առաջացման և այլ հիվանդությունների դեմ: Գազարն օգնում է կարգավորել արյան շաքարը և պայքարել վարակների դեմ: Նաև շատ կարևոր է տեսողության և հաստ աղու առողջության բարելավման համար: Կաղամբը հարուստ է յոդով, օգնում է ուղեղի և նյարդային համակարգի պատշաճ գործունեությանը, նաև պահպանում է էնդոկրին գեղձերի պատշաճ վիճակը: Ծաղկակաղամբը հիմնականում օգտագործվում է սրտի առողջ գործունեության և բջջային վերարտադրության խթանման համար: Այն նաև օգտագործվում է որպես արյան և լյարդի թունազերծիչ: Գանգրակաղամբն աչքի է ընկնում վիտամինների բարձր պարունակությամբ: Այն շատ ուժեղ հակաօքսիդանտ է և օգտագործվում է իմունային համակարգը խթանելու համար: Պապայան պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում են մարսողությանը և բարձրացնում են նյութափոխանակությունը: Ցիկորիի մանրաթել ինուլինը մարմնից հեռացնում է վատ խոլեստերինը և բարելավում է արյան շրջանառությունը:

Ցուցումներ. Ախորժակի անկումով երեխաների բնականոն աճի և զարգացման համար:

Առավելություններ.

  • Բացառապես բուսական ծագում
  • Մրգային ախորժալի համեր (ելակ, կիտրոն, նարինջ, խաղող, բալ, թուրինջ)
  • Բնական գույներ և երեխաների համար գրավիչ տեսք
  • Պատրաստված են ոչ թե դոնդողանյութի (ժելատին), այլ մրգային առողջարար պեկտինի հիմքի վրա
  • Չեն պարունակում պահպանանյութեր, արհեստական գույներ, բուրումնավետիչներ
  • Հիպոալերգեն են և արդյունավետ
  • Արտադրվում են ԱՄՆ-ում' FDA-ի (ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկման գործակալություն) չափանիշներով:

Կիրառման եղանակը. 2 տարեկանից բարձր երեխաների համար' ծամել օրական 2 ժելե-կոնֆետ:

Թողարկման ձև. 60 ժելե-կոնֆետ թափանցիկ պլաստիկ շշում:

Պահպանման պայմաններ. Պահել մինչև 24°C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:

Արտադրող. «Վիտամեկ ԱՄՆ» ինք., ԱՄՆ: