Գամի Քինգ մուլտիվիտամին, միներալ, բանջարեղեն - վիտամիններ և միներալներ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Բաղադրություն. 1 ժելե-կոնֆետում. վիտամիններ' A 625ՄՄ, B5 1.25մգ , B9 50մկգ, B12 1մկգ, C 12մգ, D2 50ՄՄ, E 3.25ՄՄ; միներալներ' I 19մկգ, Mg 0.5մգ, Zn 1մգ:
Հատկություններ. Վիտամին A (ռետինոլ) կարևոր է մաշկի, աչքերի, ատամների, լնդերի, մազերի, լորձաթաղանթների և գեղձերի ձևավորման ու առողջության պահպանման համար: Կենսական է երեխաների բնականոն աճի և վարակիչ հիվանդություններին դիմակայելու համար: Վիտամին B5 (պանտոտենաթթու) մասնակցում է էներգիայի ստացման համար ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի տրոհմանը: Վիտամին B9 (ֆոլաթթու) նպաստում է բնականոն աճին ու զարգացմանը և օգնում է պահպանել նյարդային համակարգի, աղիների և էրիթրոցիտների պատշաճ գործունեությունը: Վիտամին B12 (ցիանկոբալամին) ապահովում է նյարդային համակարգի բնականոն գործունեությունը և մասնակցում է մարսողական ուղուց երկաթի ներծծմանը: Անհրաժեշտ է մազերի, էրիթրոցիտների և մաշկի բջիջների առողջ աճի համար: Վիտամին C (ասկորբինաթթու) նպաստում է վերքերի ապաքինմանը, կանխարգելում է բջջային վնասումը, ապահովում է լնդերի և ատամների առողջությունը և ամրապնդում է իմուն համակարգը: Այն նաև օգնում է երկաթի ներծծմանը: Վիտամին D2 (էրգոկալցիֆերոլ) կարևոր է կալցիումի ներծծման և յուրացման համար: Այն մասնակցում է ոսկրերի և ատամների ձևավորմանը, աջակցում է մկանների և նյարդերի աշխատանքին և օգնում է կանխել օստեոպորոզը և ռախիտը: Վիտամին E (α-տոկոֆերոլ) անհրաժեշտ է նորմալ էրիթրոցիտների ու մկանային հյուսվածքի ձևավորման և իմուն գործունեության համար: Մագնեզիումը կենսականորեն կարևոր տարր է օրգանիզմի նորմալ գործունեության համար, որն անհրաժեշտ է բջջում էներգիայի ստեղծման գործընթացի, նյարդերի և անոթների գործունեության բոլոր փուլերում, ինչպես նաև ոսկրերի ձևավորման համար: Ցինկն օգնում է պահպանել առողջ իմուն համակարգը, անհրաժեշտ է վերքերի լավացման համար, օգնում է պահպանել համի և հոտի զգացողությունը: Յոդը խթանում է օրգանիզմի ընդհանուր աճն և զարգացումը, ինչպես նաև նպաստում է նյութափոխանակությանը:
Ցուցումներ. Երեխաների բնականոն աճի և զարգացման համար:
Առավելություններ.
- Բացառապես բուսական ծագում:
- Մրգային ախորժալի համեր (ելակ, կիտրոն, նարինջ, խաղող, բալ, թուրինջ):
- Բնական գույներ և երեխաների համար գրավիչ տեսք:
- Պատրաստված են ոչ թե դոնդողանյութի (ժելատին), այլ մրգային առողջարար պեկտինի հիմքի վրա:
- Չեն պարունակում պահպանանյութեր, արհեստական գույներ, բուրումնավետիչներ:
- Հիպոալերգեն են և արդյունավետ:
- Արտադրվում են ԱՄՆ-ում' FDA-ի (ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկման գործակալություն) չափանիշներով:
Կիրառման եղանակը. 2 տարեկանից բարձր երեխաների համար' ծամել օրական 2 ժելե-կոնֆետ:
Թողարկման ձև. 60 ժելե-կոնֆետ թափանցիկ պլաստիկ շշում:
Պահպանման պայմաններ. Պահել մինչև 24°C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող. «Վիտամեկ ԱՄՆ» ինք., ԱՄՆ: