Տոնոպենեմ - մերոպենեմ
Ճիշտ նշանակետին
Խստիվ արգելվում է ցանկացած հակաբիոտիկի օգտագործումը առանց բժշկի ցուցման:
Բաղադրություն` 1 սրվակի մեջ - 500 մգ մերոպենեմ (որպես մերոպենեմ եռհիդրատ)
Ցուցումներ. Տոնոպենեմը նախատեսված է մեծահասակների և 3 ամսականից բարձր երեխաների մոտ զգայուն մանրէներով հարուցված հետևյալ հիվանդությունների բուժման համար՝
- ստորին շնչուղիների ինֆեկցիաներ (այդ թվում թոքաբորբ, ներառյալ ներհիվանդանոցային և թոքաբորբ՝ պայմանավորված արհեստական օդափոխությամբ):
- բրոնխաթոքային վարակներ ֆիբրոզով պայմանավորված
- միզուղիների բարդացած ինֆեկցիաներ
- որովայնի խոռոչի, ծննդաբերական բարդացած ինֆեկցիաներ
- փափուկ հյուսվածքների և մաշկի բարդացած ինֆեկցիաներ
- սուր բակտերիալ մենինգիտ
- մեծահասակների մոտ էմպիրիկ թերապիա կասկածվող բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ նեյտրոպենիայի ֆոնի վրա առկա տենդի դեպքում
- բակտերիեմիայի թերապիա, որը կապված է կամ ենթադրաբար կապված վերը թվարկված որևէ ինֆեկցիայի հետ
Տոնոպենեմի ընդունման ժամանակ խորհուրդ է տրվում հաշվի առնել հակաբիոտիկների պատշաճ կիրառման պաշտոնական ուղեցույցները:
Առավելություններ՝
- բարձր որակ, մատչելի գին
- հայկական ՊԱԳ արտադրություն
- կայունություն β-լակտամազների նկատմամբ
Կիրառման եղանակ. բժշկի ցուցմամբ:
Լուծույթի պատրաստում. ներերակային բոլուսային ներարկման լուծույթ պատրաստելու համար շշիկի պարունակությունը պետք է լուծվի ներարկման համար նախատեսված ստերիլ ջրի մեջ (10մլ 500մգ մերոպենեմի համար)՝ հասցնելով 50 մգ/մլ խտության: Ստացված լուծույթը անհրաժեշտ է թափահարել առնվազն 3 րոպե՝ մինչև լուծույթի պարզ դառնալը:
Ներերակային ինֆուզիոն լուծույթ պատրաստելու համար Տոնոպենեմը պետք է լուծվի նատրիումի քլորիդի 0,9% լուծույթի կամ դեքստրոզայի /գլյուկոզայի/ 5% լուծույթի մեջ՝ հասցնելով 1-ից մինչև 20 մգ/մլ խտության:
Դեքստրոզայի /գլյուկոզայի/ 5% լուծույթով պատրաստված լուծույթը պետք է օգտագործվի անմիջապես:
Մանրէաբանական տեսանկյունից լուծույթը պետք է կիրառվի անմիջապես՝ անկախ վերջինիս բացման և լուծույթի պատրաստման եղանակից:
Եթե լուծույթը անմիջապես չի օգտագործվել, ապա հետագա պահպանման համար պատասխանատու է բժիշկը:
Հակացուցումներ
- գերզգայունություն մերոպենեմի և դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ
- գերզգայունություն կարբապենեմների խմբի որևէ այլ հակաբիոտիկ նկատմամբ
- ծանր գերզգայունություն (օր.՝ անաֆիլակտիկ ռեակցիաներ, մաշկային ծանր ռեակցիաներ) որևէ այլ β-լակտամային հակաբիոտիկների նկատմամբ (օր.՝ պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ)
Թողարկման ձև
500մգ փոշի շշիկի (10մլ) մեջ: 36 շշիկ ստվարաթղթե տուփում ներդիր թերթիկի հետ միասին:
Պահպանման պայմաններ. Պահպանել լույսից և խոնավությունից հեռու, երեխաների համար անհասանելի վայրում, օրիգինալ տուփի մեջ, 25°С-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:
Տոնոպենեմի լուծույթը չի թույլատրվում սառեցնել:
Պահպանման ժամկետ՝ 2 տարի:
Չի թույլատրվում օգտագործել տուփի վրա նշված ժամկետը լրանալուց հետո:
Գրանցման հավաստագրի իրավատեր․ «Տոնուս-Լես» ՍՊԸ։
Արտադրող․ «Տոնուս-Լես» ՍՊԸ, Հայաստան։