Վինչ - ֆլուկոնազոլ 150մգ
ՎԻՆՉ – ՍՆԿԵՐԻ ԿՈՐԾԱՆԻՉ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 պատճում' ֆլուկոնազոլ 150մգ:
Դեղաբուժական խումբ. Հակասնկային դեղամիջոց:
Ցուցումներ.
- Կանդիդոզ (տարածուն, մաշկի, լորձաթաղանթների, սեռական օրգանների)՝ բուժում և կանխարգելում,
- Մաշկի սնկախտեր (ոտնաթաթերի, մարմնի, աճուկային շրջանի, բազմագույն որքին, օնիխոմիկոզ),
- Խորը էնդեմիկ սնկախտեր (կոկցիդիոմիկոզ, պարակոկցիդիոմիկոզ, սպորոտրիխոզ, հիստոպլազմոզ),
- Կրիպտոկոկոզ:
Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի նշանակման:
| Սնկախտ | Դոզավորում |
|---|---|
| Սեռական օրգանների կանդիդոզ | 1 պատիճ միանվագ |
| Սեռական օրգանների կանդիդոզի կրկնությունների հաճախականության նվազում | 1 պատիճ 3 օրը մեկ (1-ին, 4-րդ և 7-րդ օրերին), այնուհետև շաբաթական 1 պատիճ 6 ամսվա ընթացքում քանի դեռ կա վարակի վտանգ |
| Բերանի, ըմպանի լորձաթաղանթի սնկախտի բուժում | 2 պատիճ 1-ին օրը, այնուհետև օրական 1 պատիճ մինև ախտանշանների անհետանալը |
| Բերանի, ըմպանի լորձաթաղանթի սնկախտի կանխարգելում | օրական 1 պատիճ քանի դեռ կա վարակի վտանգ |
| Լորձաթաղանթների սնկախտներ՝ տեղակայումից կախված | օրական 1-2 պատիճ` 7-30 օրվա ընթացքում |
| Մաշկի սնկատներ (ոտնաթաթերի, աճուկային շրջանի) | շաբաթական 1 պատիճ` 2-4 շաբաթվա ընթացքում, իսկ ոտնաթաթերի սնկախտի դեպքում՝ մինչև 6 շաբաթ |
| Թեփանման որքին | շաբաթական 2 պատիճ` 1-3 շաբաթվա ընթացքում |
| Օնիխոմիկոզ | շաբաթական 1 պատիճ մինչև առողջ եղնգի վերաճելը. ձեռքերի եղունգներ՝ 3-6 ամիս, ոտքերի եղունգներ՝ 6-12 ամիս |
| Կոկցիդիոմիկոզ | օրական 2 պատիճ` 1-2 տարվա ընթացքում |
| Սպորոտրիխոզ | օրական 2 պատիճ` 1-16 ամսվա ընթացքում |
| Հիստոպլազմոզ | օրական 2 պատիճ 3-17 ամսվա ընթացքում |
Հակացուցումներ. Գերզգայունություն:
Զգուշությամբ.լյարդային և/կամ երիկամային անբավարարություն, պոտենցիալ հեպատոտոքսիկ դեղորայքի միաժամանակյա ընդունում, ալկոհոլիզմ, հղիություն, կրծքով կերակրման շրջան, մինչև 6 տարեկան տարիք:
Թողարկման ձև. 2 պատիճ բլիստերում: 1 բլիստեր (2 պատիճ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Սո.Սե.ՖԱՐՄ», Իտալիա:
Տե՜ս նաև. http://www.sosepharm.it