Սուլբակտացիդ - ամպիցիլին 1գ + սուլբակտամ 0.5գ

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱԿԱԲԻՈՏԻԿ

Խստիվ արգելվում է ընդունել որևէ հակաբիոտիկ առանց բժշկի ցուցման

Բաղադրություն. 1 սրվակում' ամպիցիլին 1գ, սուլբակտամ 0.5գ:

Ցուցումներ. Սուլբակտացիդի նկատմամբ զգայուն մանրէներով հարուցված վարակներ.

  • Վերին և ստորին շնչուղիների վարակներ, բակտերիալ թոքաբորբ
  • ՔԿԱ-վարակներ, միջին օտիտ, մակկոկորդաբորբ
  • Ատամնաբուժական վարակների
  • Միզուղիների վարակներ, պիելոնեֆրիտ
  • Որովայնային վարակներ, այդ թվում' պերիտոնիտ, խոլեցիստիտ, ապենդիցիտ, դիվերտիկուլիտ
  • Էնդոմետրիտ և պարամետրիտ
  • Բակտերիալ սեպտիցեմիա
  • Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ
  • Ոսկրեր և հոդերի վարակներ
  • Գոնոկոկային վարակ:
     

Սուլբակտացիդ կարելի է նշանակել մինչև վիրահատությունը հետվիրահատական վարակային բարդություններից խուսափելու համար որովայնի և կոնքի խոռոչի վիրահատությունների դեպքում: Կարող է կանխարգելիչ նպատակներով կիրառվել նաև ծննդաբերությունից կամ կեսարյան հատումից հետո հետծննդաբերական վարակների զարգացման ռիսկը նվազեցնելու նպատակով:

 

Առավելություններ.

  • Եվրոպական որակ, մատչելի գին
  • Բարձր արդյունավետություն (մոտ 87%) որովայնային վարակների դեպքում' ապացուցված ռանդոմիզացված հետազոտություններով
  • Կիրառման եղանակ. Ըստ բժշկի ցուցման:

Հակացուցումներ.

  • Գերզգայունություն պենիցիլինների կամ մոնոբակտամների նկատմամբ
  • Հերպեսի վիրուսներով հարուցված վարակներ
  • Վարակային մոնոնուկլեոզ
  • Լիմֆոիդ լեյկեմիա:
     

Թողարկման ձև. Ներարկման փոշի 1 սրվակում: 50 սրվակ ստվարաթղթե արկղում:

Արտադրող. «Անտիբիոտիչե» Ս.Ա., Ռումինիա:

Տես նաև. http://www.antibiotice.ro/produs.php?id=38