Ռովատինեքս - Համակցված

ՄԻԶԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑ


Ընդունել միայն բժշկի ցուցմամբ

Բաղադրություն. 1 գաստրոռեզիստենտ պատճում' α-պինեն 24.8մգ, β-պինեն 6.2մգ, կամֆեն 15.0մգ, բորնեոլ 10.0մգ, անեթոլ 4.0մգ, ֆենխոն 4.0մգ, ցինեոլ 3.0մգ:

Դեղաբուժական խումբ. Քարալույծ, կծկանքալույծ և միզամուղ դեղամիջոց:

Դեղաբանական հատկություններ. ՌՈՎԱՏԻՆԵՔՍ®-ը նպաստում է երիկամային և միզուղիների քարերի տարրալուծմանն ու դուրսբերմանը: Դեղամիջոցի ակտիվ բաղադրիչները՝ տերպենները, լինելով ճարպալույծ, արագ յուրացվում են, վերածվում ակտիվ մետաբոլիտների (գլյուկուրոնիդներ), որոնք դուրս են բերվում մեծ մասամբ մեզով: Դա բարձրացնում է մեզի մեջ պաշտպանիչ կոլոիդների և գլյուկուրոնաթթվի պարունակությունը, ինչն ունի և՜ բուժիչ, և՜ կանխարգելիչ նշանակություն: Գլյուկուրոնիդները բարձրացնում են կալցիումի աղերի (միզաքարերի 75-80%) լուծելիությունը: ՌՈՎԱՏԻՆԵՔՍ®-ը նաև թողնում է կծկանքալույծ ազդեցություն, թուլացնում ցավերը երիկամային և միզածորանային խիթերի ժամանակ, ուժեղացնում երիկամների արյան շրջանառությունը, բարելավելով դրանց ֆունկցիան և թողնելով միզամուղ ադեցություն: ՌՈՎԱՏԻՆԵՔՍ®-ն օժտված է նաև հակաբորբոքային, հակամանրէային ազդեցությամբ:

Ցուցումներ.

  • Միզաքարային հիվանդություն՝ նեֆրոլիթիազ, ուրոլիթիազ:
  • Միզաքարային հիվանդության կանխարգելում:

 

Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի նշանակման: Պատիճները կուլ տալ ամբողջությամբ, առանց ծամելու, ուտելուց առաջ: Բուժման ժամանակ պետք է մեծացնել ընդունվող հեղուկների ծավալը:

  • Սովորական դեղաչափերը 6-14տ. երեխաների համար՝ 1 պատիճ, օրը 2 անգամ:
  • Սովորական դեղաչափերը >14տ. երեխաների և մեծահասակների համար՝ 1-2 պատիճ, օրը 4-5 անգամ:

 

Հակացուցումներ. Գերզգայունություն: Մինչև 6 տարեկան տարիք:

Զգուշությամբ. Գերազանցապես լյարդում նյութափոխանակվող դեղորայքի կամ հակամակարդիչների հետ զուգակցելիս:

Հատուկ նշումներ. Խորհուրդ չի տրվում կիրառել արտահայտված երիկամային խիթի, անուրիայի կամ միզուղիների ծանր ինֆեկցիայի դեպքում:

Հղիություն և կրծքով կերակրման շրջան. Միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բժշկի ցուցմամբ և հսկողության տակ:

Թողարկման ձև. 10 դեղնավուն պատիճ բլիստերում: 10 բլիստեր (100 պատիճ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «Ռովա Ֆարմասյութիքըլզ», Իռլանդիա:

Տես նաև. http://www.rowa.ie