Օմատոն օմեգա 3 երեխաների համար - ձկան յուղ 410մգ,+ A 0.4մգ+ D3 2.5մկգ+Е 6մգ

ՏԵՍՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՈւՂԵՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Բաղադրություն. 1 ծամովի պատիճում' ձկան յուղ (օմեգա-3 ճարպաթթուներ – EPA/DHA) 410մգ, վիտ. A 0.4մգ, վիտ. D3 2.5մկգ, վիտ. Е 6մգ, սպիտակուց 80մգ, ածխաջուր 130մգ:

Բնութագիր. ՕՄԱՏՈՆ ՕՄԵԳԱ 3 ՖՈՌ ՔԻԴՍ մրգային համով ծամովի պատիճները հատուկ պատրաստված են երեխաների համար՝ նրանց ուղեղի և տեսողական համակարգի զարգացումը ու նորմալ գործունեությունն ապահովելու նպատակով: Օմեգա-3 գերչհագեցած ճարպաթթուները բարելավում են տեսողությունը, վարքը, հիշողությունը, ուսուցումը, կարդալը և գրելը: Վիտ. A-ն նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և տեսողական համակարգի նորմալ գործունեությանը:

Վիտ. D3-ը կարգավորում է ֆոսֆոր-կալցիումական փոխանակությունը և ոսկրերի միներալիզացիայի գործընթացները, անհրաժեշտ է հատկապես երեխաների աճող ոսկրերի և ատամների ձևավորման համար: Վիտ. Е-ն հակաօքսիդանտ է, որն արգելակում է ազատռադիկալային ռեակցիաների զարգացումը, ինչը կարող է վնասել բջջային և ենթաբջջային թաղանթները:

 

Ցուցումներ. ՕՄԱՏՈՆ ՕՄԵԳԱ 3 ՖՈՌ ՔԻԴՍ-ը կիրառվում է հետևյալ նպատակներով.

  • ուղեղի և տեսողական ապարատի ճիշտ զարգացման և գործունեության ապահովում,
  • ճանաչողական ունակությունների, գրելու, ընթերցելու բարելավում,
  • տեսողության, հիշողության, ուշադրության կենտրոնացման լավացում,
  • ուշադրության պակասով գերակտիվության համախտանիշ:

 

Համալիր բուժման մեջ.

  • դեռահաս տարիքի դեպրեսիվ վիճակներ,
  • մաշկային հիվանդություններ՝ փսորիազ, էքզեմա, նեյրոդերմիտ և այլն,
  • ցանկացած ծագման հոդաբորբեր,
  • աուտոիմուն հիվանդություններ:

 

Կիրառման եղանակ և դոզավորում. Ներքին ընդունման համար, օրվա առաջին կեսին, ուտելուց հետո՝ ծամելով: 2-6 տ.՝ օրական 1 ծամովի պատիճ, 6-18տ.՝ օրական 2 ծամովի պատիճ: Բուժման կուրսը' առնվազն 3 ամիս: Կրկնակի կուրսերը՝ բժշկի ցուցմամբ:

Հակացուցումներ. Գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:

Կողմնակի ազդեցություն. Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:

Թողարկման ձև. 20 ծամովի պատիճ ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող.  «Էյչ Սի Քլովեր», Իսպանիա: