ՆովոՌելաքս Տոնուս
Պարզապես RELAX...
Բաղադրություն. 1 կոշտ դոնդողապատ պատճում' կատվախոտի հանուկ 100մգ, պասիֆլորայի հանուկ 100մգ, երիցուկի հանուկ 100մգ, սրոհունդի հանուկ 60մգ:
Ցուցումներ.
- Ճնշվածություն, տագնապային վիճակ, «հուսալքվածություն»
- Նյարդային լարվածություն, հուզական անկայունություն, դեպրեսիա
- Նևրոզներ, քննաշրջան, «կառավարչի համախտանիշ»
- Դյուրագրգռություն, անհանգստություն
- Քնի խանգարումներ, անքնություն:
Բացի այդ, ՆովոՌելաքս կարելի է կիրառել նաև հետևյալ դեպքերում.
- Նախադաշտանային կամ դաշտանադադարային խանգարումներ
- Աղեստամոքսային ուղու ֆունկցիոնալ խանգարումներ
- Ծխելը թողնելու գործընթացի թեթևացում:
Առավելություններ.
- Բուսական ծագման բարձրորակ բաղադրիչներ
- Լավ տանելիություն
- Կախվածության, ընտելացման և հանման համախտանիշի զարգացման բացառում
- Ամերիկյան որակ, մատչելի գին:
Զգուշացում. Խորհուրդ է տրվում մեծահասակներին և 12 տ.-ից բարձր երեխաներին: Հղիության և կրծքով կերակրման ժամանակ ընդունել միայն բժշկի նշանակմամբ և հսկողության տակ: Ընդունումը պետք է դադարեցնել պատրաստուկի որևէ բաղադրիչի հանդեպ գերզգայունության զարգացման դեպքում:
Կիրառման եղանակը. Ընդունում են ներքին եղանակով' բավականաչափ ջրով: Մեծահասակները և 12 տ.-ից բարձր երեխաներն ընդունում են 1 պատճից օրական 2 անգամ:
Հատուկ նշումներ. ՆովոՌելաքսի ընդունման տևողությունն անսահմանափակ է: Բուժման ընթացքում պետք է խուսափել ալկոհոլի ընդունումից և 1-2 շաբաթ խուսափել ՈւՄ-ճառագայթումից:
Թողարկման ձև. 30 պատիճ պլաստմասե տարայում, ստվարաթղթե տուփի մեջ։
Պահպանման պայմաններ. Պահել 15-30°C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող . «Տոնուս-Լես» ՍՊԸ