Լակտոֆլոր էնտերիկ էկոլ - Համակցված

ՓՈՐԼՈւԾՈւԹՅԱՆ ԴԵՄ

Բաղադրություն. 1 պատճում' Saccharomyces boulardii 250մգ, Lactobacillus acidophilus 50մգ , L.casei 50մգ, Bifidobacterium bifidum 25մգ, պրեբիոտիկ (ինուլին) 25մգ:

Ցուցումներ.

  • Արագացած աղիքային դատարկում (փորլուծություն) և մարսողության խանգարումներ:
  • Խմորասնկերը (սախարոմիցետներ) օգնում են վերականգնել ախտահարված աղիքային միկրոֆլորան («դիսբակտերիոզ»)
  • Կաթնաթթվային մանրէները նպաստում են միկրոֆլորայի և մարսողական ուղու գործունեության վերականգնմանը:
  • Ինուլին պրեբիոտիկը նպաստում է մարսողական ուղու սեփական օգտակար մանրէների աճին և ակտիվացմանը:
  • Կարող է կիրառվել հակաբիոտիկաբուժման ժամանակ:

Հակացուցումներ. Լակտոզային անտանելություն; հղիություն և կրծքով կերակրման շրջան:

 

Առավելություններ.

  • Սինբիոտիկ է' պարունակում է ինչպես պրոբիոտիկ օգտակար մանրէներ, այնպես էլ պրեբիոտիկ ինուլին:
  • Հասանելի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
  • Երաշխավորված է Բուլղարական աղեստամոքսաբանական բժշկական ընկերության կողմից:

 

Կիրառման եղանակ.

  • Մինչև 6 տարեկան երեխաների համար' 1 պատճի պարունակությունը լուծել եռացրած գոլ ջրի, հյութի կամ կաթի մեջ և ընդունել օրական 1 անգամ:
  • Մեծահասակների և 6 տարեկանից բարձր երեխաների համար' օրական 1-2 պատիճ քիչ ջրով:

 

Թողարկման ձև. 10 պատիճ պլաստմասե սրվակի և ստվարաթղթե տուփի մեջ:

Պահպանման պայմաններ. Պահել մինչև 20ºC-ում, երեխաների համար անհասանելի վայրում:

Արտադրող. «Քենդի» ՍՊԸ, Բուլղարիա: