Լակտոֆլոր էնտերիկ էկոլ - Համակցված
ՓՈՐԼՈւԾՈւԹՅԱՆ ԴԵՄ
Բաղադրություն. 1 պատճում' Saccharomyces boulardii 250մգ, Lactobacillus acidophilus 50մգ , L.casei 50մգ, Bifidobacterium bifidum 25մգ, պրեբիոտիկ (ինուլին) 25մգ:
Ցուցումներ.
- Արագացած աղիքային դատարկում (փորլուծություն) և մարսողության խանգարումներ:
 - Խմորասնկերը (սախարոմիցետներ) օգնում են վերականգնել ախտահարված աղիքային միկրոֆլորան («դիսբակտերիոզ»)
 - Կաթնաթթվային մանրէները նպաստում են միկրոֆլորայի և մարսողական ուղու գործունեության վերականգնմանը:
 - Ինուլին պրեբիոտիկը նպաստում է մարսողական ուղու սեփական օգտակար մանրէների աճին և ակտիվացմանը:
 - Կարող է կիրառվել հակաբիոտիկաբուժման ժամանակ:
 
Հակացուցումներ. Լակտոզային անտանելություն; հղիություն և կրծքով կերակրման շրջան:
Առավելություններ.
- Սինբիոտիկ է' պարունակում է ինչպես պրոբիոտիկ օգտակար մանրէներ, այնպես էլ պրեբիոտիկ ինուլին:
 - Հասանելի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
 - Երաշխավորված է Բուլղարական աղեստամոքսաբանական բժշկական ընկերության կողմից:
 
Կիրառման եղանակ.
- Մինչև 6 տարեկան երեխաների համար' 1 պատճի պարունակությունը լուծել եռացրած գոլ ջրի, հյութի կամ կաթի մեջ և ընդունել օրական 1 անգամ:
 - Մեծահասակների և 6 տարեկանից բարձր երեխաների համար' օրական 1-2 պատիճ քիչ ջրով:
 
Թողարկման ձև. 10 պատիճ պլաստմասե սրվակի և ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմաններ. Պահել մինչև 20ºC-ում, երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող. «Քենդի» ՍՊԸ, Բուլղարիա: