';} ?>
';}?> ';} ?>

Արպեֆլյու - ումիֆենովիր 50մգ և 100մգ

Մրսածության, գրիպի, հերպեսի, բրոնխիտի դեմ

Բաղադրություն. 1 հաբում` ումիֆենովիր 50մգ կամ 100մգ

Դեղաբուժական խումբ. հակավիրուսային դեղամիջոց

Ցուցումներ

Բուժում և կանխարգելում երեխաների և մեծերի մոտ՝ քրոնիկ բրոնխիտի, թոքաբորբի, կրկնվող հերպես վիրուսով առաջացրած վարակի համալիր թերապիա:

 

 

Դեղաչափը և օգտագործման եղանակը

Քրոնիկ բրոնխիտի սրացման, հերպես վիրուսով առաջացած վարակի կրկնման կանխարգելում.

  • 3 - 6 տարեկան երեխաներ՝ 50 մգ շաբաթական 2 անգամ, 3 շաբաթ;
  • 6 - 12 տարեկան երեխաներ՝ 100 մգ շաբաթական 2 անգամ, 3 շաբաթ;
  • 12 տարեկանից բարձր երեխաներ և մեծահասակներ՝ 200 մգ (2 հաբ 100 մգ կամ 4 հաբ 50 մգ) շաբաթական 2 անգամ, 3 շաբաթ:
     

 Քրոնիկ բրոնխիտի և հերպես վիրուսով առաջացած վարակի համակցված բուժում.

  • 3 - 6 տարեկան երեխաներ՝ 50 մգ օրական 4 անգամ (6 ժամը մեկ);
  • 6 - 12 տարեկան երեխաներ՝ 100 մգ օրական 4 անգամ (6 ժամը մեկ);
  • 12 տարեկանից բարձր երեխաներ և մեծահասակներ՝ 200 մգ (2 հաբ 100 մգ կամ 4 հաբ 50 մգ) օրական 4 անգամ (6 ժամը մեկ):

Բուժման տևողությունը՝  5-7 օր, այնուհետև  միանվագ դեղաչափով շաբաթական 2 անգամ, 4 շաբաթ:

Ընդունել ներքին, ուտելուց առաջ:

Հակացուցումներ. գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ, մինչև 3 տարեկան երեխաներ, հղիության I եռամսյակ:

Պահպանում. պահել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:

Թողարկման ձև. 50մգ կամ 100մգ  10 հաբ բլիստերում, 3 բլիստեր ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

Արտադրող. «Լեկֆարմ», Բելառուս:

Տես նաև. www.lekpharm.by