«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»

2019-12-21
«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:

 

Մրցանակաբաշխության արդյունքների համար հիմք է ծառայել հատուկ հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, իսկ հավաստագիրը ստորագրվել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից: «Տոնուս-Լես» ընկերությունն իր գործունեությունը սկսել է ընդամենը մեկ դեղատնից և դինամիկ զարգացման, քրտնաջան աշխատանքի շնորհիվ ներկայումս ոլորտի առաջատար ընկերություններից է: Այն եզակի է իր փիլիոսոփայությամբ, որդեգրած արժեքներով և ոլորտում ներդրած ավանդով: «Տոնուս-Լես» ընկերությունը ներկայումս իր գործունեությունը ծավալում է հետևյալ ոլորտներում՝

  • Դեղատնային ցանց և դեղերի մեծածախ վաճառք
  • Պայմանագրային հետազոտական կազմակերպություն և սեփական ապրանքանիշով    դեղամիջոցների արտադրություն
  • Առաջատար դեղագործական ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցչություն Հայաստանում և Վրաստանում
  • Կենսաակտիվ հավելումների արտադրություն (GMP ստանդարտով)
  • Դեղերի կենսահամարժեքության հետազոտության կլինիկա:

 

«Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն» պատվավոր մրցանակը խիստ պարտավորեցնող է. այն «Տոնուս-Լես» ընկերության նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի առհավատչյան է: Մենք շարունակելու ենք մեծ եռանդով և մեծ պատասխանատվությամբ հանրությանը մատակարարել անվտանգ և որակյալ դեղամիջոցներ, իսկ դեղագործական ոլորտում էլ  մշտապես հանդես ենք գալու նորարարություններով և նոր նախագծերով»,-նշել է «Տոնուս-Լես» ընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Հակոբյանը:

 

Կիսվեք դրանով

Վերջին Գրառումները

Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:
2020-03-11
Հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ն արդեն վաճառքում է
‹‹Տոնուս-Լես›› դեղագործական ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ը:
2019-04-05
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել է GMP հավաստագիր
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել է GMP (պատշաճ արտադրական գործունեության) հավաստագիր:
2019-03-11
Հանդիպում «Գյումրու բժշկական կենտրոնի» բուժանձնակազմի հետ
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցչության թիմն ուղևորվեց Գյումրի՝ հանդիպելու «Գյումրու բժշկական կենտրոնի» բուժանձնակազմի հետ:
2019-02-13

Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները

Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար