Հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ն արդեն վաճառքում է
.png)
‹‹Տոնուս-Լես›› դեղագործական ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ը: Այն իր որակով չի զիջում եվրոպական արտադրության վիտամին D-ին, իսկ գնային սեգմենտում մրցունակ է այնքան, որ հասանելի է բոլոր սպառողներին:
Հարկ է նշել, որ բնակչության մեջ կա թյուր կարծիք, որ հայաստանյան արևը լիովին բավարար է վիտամին D-ի անհրաժեշտ պաշար ստանալու համար: Հայաստանն արևոտ երկիր է, սակայն ծածկված մաշկը և փակ տարածքում աշխատանքը խոչընդոտում են արևի միջոցով մաշկի կողմից վիտամին D-ի բավարար չափաքանակի ստեղծմանը, մյուս կողմից մեր սննդային ռացիոնում գրեթե բացակայում է ծովամթերքը:
Այս պարագայում վիտամին D-ի հիմնական աղբյուր են հանդիսանում հարստացված սնունդը և սննդային հավելումները: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքներն ու հայաստանյան շուկայի պահանջարկը՝ ‹‹Տոնուս-Լես›› ընկերությունը ձեռնամուխ եղավ ‹‹D3 Տոնուս››-ի արտադրությանը:
‹‹D3 Տոնուս››-ի ամբողջ արտադրական գործընթացը՝ սկսած տեխնոլոգիայի մշակումից մինչև վերջնական արտադրություն, տեղի է ունեցել Հայաստանում՝ GMP (Good Manufacturing Practice) պահանջներին համապատասխան: Գերմանական ծագման հումքը, քանակական և որակական խիստ համապատասխանությունը ‹‹D3 Տոնուս››-ը դարձնում են վստահելի արտադրանք ինչպես Հայաստանյան, այնպես էլ ԵԱՏՄ երկրների դեղագործական շուկայում:
‹‹D3 Տոնուս››-ը սկիզբ է դնում ‹‹Տոնուս-Լես›› ընկերության ևս մեկ հաջողված նախագծի՝ Հայաստանում Կենսաբանական Ակտիվ Հավելումների արտադրությանը:
Վերջին Գրառումները
Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել է GMP հավաստագիր
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել է GMP (պատշաճ արտադրական գործունեության) հավաստագիր:Հանդիպում «Գյումրու բժշկական կենտրոնի» բուժանձնակազմի հետ
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցչության թիմն ուղևորվեց Գյումրի՝ հանդիպելու «Գյումրու բժշկական կենտրոնի» բուժանձնակազմի հետ:Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար