«Ամբրոտոն» հայրենական արտադրության նոր հակահազային դեղամիջոց

Հարցերին պատասխանում է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության գիտահետազոտական բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը:
Վերջերս ‹‹Տոնուս-Լես›› բրենդի ներքո շուկա դուրս եկավ երեխաների համար նախատեսված ‹‹Ամբրոտոն›› հակահազային դեղամիջոցը: Այն ամբրօքսոլ ակտիվ նյութ պարունակող առաջին հայկական խորխաբեր դեղամիջոցն է, որն իր որակական ցուցանիշներով կարող է մրցել Եվրոպայից ներկրված դեղամիջոցների հետ:
Ի՞ նչը ոգեշնչեց ‹‹Տոնուս-Լես›› ընկերությանը ստեղծել ‹‹Ամբրոտոն›› խորխաբեր դեղամիջոցը:
Ուսումնասիրելով տեղական շուկան և հակահազային դեղամիջոցներն աշխարհում՝ եկանք այն եզրահանգման, որ հայրենական արտադրությունում բացակայում է հակահազային բարձր արդյունավետություն ունեցող ամբրօքսոլ ակտիվ նյութով դեղը: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ ձեռնամուխ եղանք Ամբրոտոն հակահազային դեղամիջոցի արտադրությանը: Քանի որ երեխաների առողջությունը առաջնային արժեք է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության համար, հետևաբար մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտեցել այս գործին:
Քանի՞ տարեկան երեխաների համար է նախատեսված «Ամբրոտոնը» և ի՞նչ ցուցումներ ունի:
Ամբրոտոնը հակահազային դեղամիջոց է օշարակի տեսքով,նախատեսված է 2-12 տարեկան երեխաների համար: Այն ջրիկացնում է խորխը և նպաստում դրա արագ դուրս բերմանը: Ամբրոտոնն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություն, ազդում է ողջ շնչառական համակարգի վրա և նպաստում է, որ հակաբիոտիկները ավելի լավ ներթափանցեն թոքային հյուսվածք: Ցուցված է թաց հազի, սուր և խրոնիկ բրոնխիտների, թոքաբորբի, բրոնխոէկտատիկ հիվանդության ժամանակ: Այն կարելի է ընդունել սննդից անկախ և նաև ընդունելուց հետո ջուր խմել: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում ուշադրությամբ կարդալ ներդիր թերթիկը:
Ինչո՞վ է առանձնանում «Ամբրոտոնը» շուկայում առկա այլ խորխաբեր դեղամիջոցներից:
Ամբրոտոնը ունի ազնվամորու հաճելի համ՝ հետևաբար փոքրիկները հեշտությամբ են այն խմում: Ամբրոտոնը արտադրված է Հայաստանում՝ Եվրոպական չափանիշներին համաձայն: Չի պարունակում շաքար, սպիրտային մաս, գունանյութեր: Բացի այդ, շուկայում առկա այլ խորխաբեր դեղամիջոցների համեմատ, այն բավական մատչելի է:
Հարկ է նշել նաև, որ մինչև շուկա դուրս գալը` Ամբրոտոնը միջազգային չափանիշների համաձայն մանրազնին լաբորատոր փորձարկումների է ենթարկվել: Դեղի մշակման, արտադրության և որակի կառավարման ողջ գործընթացը հսկվել է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության և ‹‹Էֆ Դի Էյ Լաբ›› փորձարկման լաբորատորիայի կողմից:
Ի՞նչ նորույթներ են սպասվում ապագայում:
Ներկայումս ‹‹Տոնուս-Լես›› ընկերությունը ‹‹Էֆ Դի Էյ Լաբ›› փորձարկման լաբորատորիայի հետ միասին զբաղվում է հայրենական արտադրությունում դեռևս բացակա և բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցների ուսումնասիրությամբ և դրանց արտադրության կազմակերպմամբ: Մեր նպատակն է հայ սպառողին հասանելի դարձնել նման դեղամիջոցները:
Վերջին Գրառումները
Հաճախ տրվող հարցեր Gummi King վիտամինների մասին
Հարց. Քանի՞ տարեկան երեխաների համար են նախատեսված Gummi King վիտամինները: Gummi King վիտամինները նախատեսված են 2 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:«Տոնուս-Լես»-ը ճանաչվել է 2019-2020 թ-ի «Դեղագործական ոլորտի լավագույն ընկերություն»
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ 2019» խորագիրը կրող մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:Հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ն արդեն վաճառքում է
‹‹Տոնուս-Լես›› դեղագործական ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում հայկական արտադրության առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››-ը:«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել է GMP հավաստագիր
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացել է GMP (պատշաճ արտադրական գործունեության) հավաստագիր:Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար