AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Ուդոս Չոյս Օ-Կրիլ 3

Բնական արտադրանք է, հարուստ ֆոսֆոլիպիդներով, խոլինով և աստաքսանտինով: Կրիլը դա փոքրիկ ծովախեցգետին է, որը պատկանում է խեցգետնակերպերի ընտանիքին, հայտնաբերվել  է Անտարկտիկայի մաքուր ջրերում և կազմում է աշխարհի ամենամեծ բիոզանգվածը:

 

Բաղադրությունը. 1 պատիճում՝ Կրիլի յուղ (Euphausia superba 72%), ձկան դոնդող, գլիցերին, սորբիտոլ և ջուր: Չի պարունակում շաքար, շաքարի փոխարինիչներ, գունավորիչներ, համային հավելումներ և կոնսերվանտներ, ինչպես նաև կաթնախառնուրդներ, խմորիչներ, օսլա և գլյուտեն:

 

Ցուցումներ. Օգտագործել օրական 1-2 փափուկ պատիճ: Կրիլի յուղը հանդիսանում է մեծ քանակությամբ EPA/DHA Օմեգա 3  ճարպաթթուների աղբյուր: Սրտի բնականոն աշխատանքը, լյարդի նորմալ գործունեությունը և լիպիդային նյութափոխանակությունը պահպանելու նպատակով ընդունել օրական 2 փափուկ պատիճ: Չգերազանցել նշված օրական չափաքանակները:

 

Խորհուրդ տրվող օրական չափաքանակներն են.

 

Կրիլի յուղ, որը պարունակում է՝  1 պատիճ 2 պատիճ
590 մգ. 1180 մգ.
Օմեգա 3 ճարպաթթուներ, որից՝  159 մգ. 318 մգ.
EPA (Էյկոզապենտոյանաթթու) 89 մգ. 177 մգ.
DHA (Դոկոզահեքսաենային թթու) 41 մգ. 82 մգ.
Ծովային ֆոսֆոլիպիդներ 330 մգ. 660 մգ.
Աստաքսանտին 50 մկգ. 100 մկգ.
Խոլին 41.3 մգ. 82.6 մգ.

 

Առավելություններ.

 

  • Խթանում է սրտի աշխատանքը
  • Օմեգա - 3 ճարպաթթուների մեծ քանակություն EPA/DHA տեսքով
  • 100% մաքուր կրիլի յուղ՝ չվնասված վերամշակման  գործընթացից
  • Խոլինով, ֆոսֆոլիպիդներով և աստաքսանտինով հարուստ
  • Կրիլի օմեգա 3-ը ավելի արագ է ներծծվում և աբսորբվում, քան ձկան օմեգան
  • Ստանում են վերականգնվող աղբյուրներից և ունի էկոլոգիական հավաստագրում
  • Զերծ է ձկնային համից և հոտից
  • Պատիճները  փոքր են և  հեշտ կուլ տրվող

 

Պահպանման պայմաններ. Պահպանել  չոր և սառը պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում: Չօգտագործել տուփի վրա նշված պիտանիության ժամկետից հետո:

 

 

Հատուկ զգուշացում. Պարունակում է խեցգետնակերպերի էքստրակտ: Ընդունելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, եթե օգտագործում եք դեղամիջոցներ, հղի եք կամ կրծքով կերակրող:

 

Զտաքաշը. 49,5 գր.

 

Արտադրող. «Ֆլորա Մանուֆաքչըրինգ ընդ դիստթրիբյութինգ», Կանադա

 

Տե´ս նաև. https://www.florahealth.com/en/


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017