AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Ավերսի-Ռացիոնալ

«Ավերսի-Ռացիոնալ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին Վրաստանում:

 

Այն եվրոպական ստանդարտներին համապատասխանող խոշոր դեղագործական ձեռնարկություն է, որն արտադրում է անվտանգ, արդյունավետ, մատչելի և բարձրորակ արտադրանք՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր, միաժամանակ ընդլայնելով իր արտադրական տարածքները, ինչը կապված է արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճի հետ:

 

Կազմակերպությունն իր առաջին արտադրանքը թողարկել է 2005 թ-ին, իսկ ներկայումս ունի մոտ 200 տեսակ արտադրանք՝ հաբեր, պատիճներ, օշարակներ, էմուլսիաներ, սուսպենզիաներ, կաթիլներ, հեղուկներ, ներարկվող լուծույթներ, փոշիներ, գելեր և քսուքներ:

 

Ապրանքների իրացումն իրականացվում է ինչպես  տեղական շուկայում, այնպես էլ Ասիական, Աֆրիկական և Եվրոպական մի շարք երկրներում:  Ընկերությունն ունի նաև որակի հսկողության գերժամանակակից ֆիզիկաքիմիական և մանրէաբանական լաբորատորիա:

 

«Ավերսի-Ռացիոնալ»-ը մշատպես կատարելագործվում է և ձգտում բավարարել իր հաճախորդների պահանջները: Կազմակերպության ճիշտ մոտեցումն ու քաղաքականությունն ապահովում են բարձր պահանջարկ ոչ միայն վրացական շուկայում, այլ նաև արտաքին շուկաներում, ինչը նրա հուսալիության և բարձր որակի արդյունքն է:

 

2017թ.-ից «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Ավերսի-Ռացիոնալ»-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստամում: 

 

Ավելին՝ http://http://www.rational.ge/en/302/

 

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017