AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Տարվա Դեղագործական Ընկերություն

27/07/2017 թվականին տեղի ունեցավ Համազգային Վստահության Խորհրդի կողմից կազմակերպվող «Տարվա Բժիշկ և Տարվա Բուժհիմնարկ-Հուսո Աստղ 2017» 6-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:

 

«ՏՈՆՈւՍ-ԼԵՍ» ընկերությունն արժանացավ տարվա «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» մրցանակին:

 

Ընկերության հիմնադիր տնօրեն Լ. Հակոբյանն իր խոսքում նշեց,-«Այս մրցանակը վկայությունն է համազգային բարձր վստահության, բայց և միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է. «Տոնուս-Լես» ընկերությունն իր 17 տարիների գործունեության ընթացքում առաջնորդվել է այն սկզբունքով և առաքելությամբ, որ պետք է ոլորտը դարձնել ավելի′ հզոր, ավելի′ կայուն և ավելի′ վստահելի»:

 

Հպարտությամբ կարող ենք ասել, որ այսօր ընկերությունը հայաստանյան շուկայի առաջատարներից է և ունի իր ուրույն տեղն ու դիմագիծը` շնորհիվ դինամիկ զարգացման:

 

Ընկերության գործունեությունն ընդգրկում է դեղի արտադրությունից մինչև մանրամեծածախ վաճառքի ամբողջ շրջափուլը.

 

 

  • Պայմանագրային հետազոտական կազմակերպություն և սեփական ապրանքանիշով դեղամիջոցների արտադրություն
  • Առաջատար դեղագործական ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում
  • Դեղատնային ցանց
  • Դեղերի մեծածախ վաճառք
  • Արտադրանքի սերտիֆիկացման մարմին
  • «Էֆ Դի Էյ Լաբ›› սննդի և դեղերի փորձարկման լաբորատորիա
  • «Դեղերի կենսահամարժեքության հետազոտության կլինիկա»:

 

 

Իր գործունեության ընթացքում «Տոնուս-Լես»-ը բազմաթիվ անգամներ է արժանացել տարբեր մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի, անգամ Օքսֆորդում կայացած Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից արժանանացել է ‹‹Եվրոպական որակ›› պատվաբեր մրցանակին:

 

 

«Տարվա Դեղագործական Ընկերություն» մրցանակն էլ կդառնա «Տոնուս-Լես»-յան հաղթական պատմության կերտման ճանապարհի կարևոր բաղադրիչներից մեկը:

 

 

Մաղթում ենք ընկերությանը նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Շնորհավո՜ր…

 

 

‹‹ՏՈՆՈւՍ-ԼԵՍ››- «ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍՈւՆԱԿՈւԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» 

 

http://www.haynews.am/hy/1501227961

 

http://www.slaq.am/arm/news/1191540/

 

http://www.slaq.am/arm/news/1191788/

 

http://lratu.am/tarva_bjishk_2017.html

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017