AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Մենք ազգովին ունենք այս առողջարանի կարիքը...

2016թ.-նոյեմբերին Հայաստանում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի «Հոգու, Մտքի և Մարմնի» առողջարանը:

 

Առողջարանն ի սկզբանե որդեգրել էր այն սկզբունքը, որ այո′ պետք է դիմե′լ ռիսկի, լինե′լ առաջինը և համատեղե′լ մարմնական բուժումը հոգևորի հետ:

 

Պրակտիկայում ընդունված է բուժել մարմինը, փորձել վերացնել հետևանքը, ասել է թե գլխացավի արագ լուծումը տեսնում ենք մեկ դեղահաբի մեջ՝ չփորձելով անգամ հասկանալ, թե որն է այդ գլխացավի պատճառը:

 

 

Նարեկացի առողջարանում է, որ 1-ին անգամ փորձ է արվել հետևանքից զատ գնալ նաև «պատճառի» հետքերով:

 

Այս մոտեցումն էլ առիթ հանդիսացավ սկսելու հարցազրույցների շարք առողջարանի մասնագետների հետ, որպեսզի հանրությանը կարողանանք առավել մատչելի ներկայացնել առողջարանի գործունեությունը և մոտեցումները:

 

Առողջարանի առանձնահատկությունն այն է, որ  մեկ այցելուի հետ միաժամանակ աշխատում են բնաբույժը, հոգեբանը և հոգևոր խորհրդատուն:

 

Եվ այսպես Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցը` «Սբ. Գ. Նարեկացի» առողջարանի հոգեբան Սուսաննա Դոխոլյանի հետ:

 

Հարց - Տիկին Դոխոլյան արդեն մոտ 5 ամիս է գործում է առողջարանը, ովքե՞ր են այս առողջարանի այցելուները:

 

Պատասխան - Նախ շնորհակալ եմ հարցազրույցի և ապա նաև այս հարցի համար, քանի որ այն ամենակարևոր հարցերից է: Հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ազգովին ունենք այս առողջարանի կարիքը (ժպտում է ): Փորձը ցույց է տալիս, որ մեզ այցելում են հիմնականում մարդիկ, ովքեր այցելել են շատ տեղեր, արդեն խմել են շատ դեղեր, բայց  գոհ չեն եղել ստացված արդյունքներից, տպավորություններն այն չեն եղել, միևնույն ժամանակ դրանք մարդիկ են ովքեր արդեն եկել են այն գիտակցմանը, որ հոգևոր բաղադրիչը կարևոր է և անհրաժեշտ:  Եվ իսկապես միայն մարմնականը չէ, շեշտը դնել միայն սոմատիկայի վրա դա ոչ միայն ճիշտ, այլև արդյունավետ էլ չէ: Մարմինն ու հոգին առանձին չեն միայն դեղահաբը տալով հարցը չի վերջանում, շատ սոմատիկ հիվանդություններ անմիջական կապ ունեն հենց հոգեկանի հետ և անպատճառ պետք է  համադրել բուժումը:

 

Հարց – Տիկին Դոխոլյան Դուք հոգեբանության բնագավառում ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ ունեք, ինչպե՞ս եք կարողանում այստեղ համադրել Ձեր աշխատանքը հոգևոր խորհրդատուի (հոգևորականի) աշխատանքի հետ:

 

Պատասխան - Հատկապես վերջին տարիներին պրակտիկայում հանդիպել են դեպքեր, երբ այցելուն (պացիենտն) այնպիսի հոգեվիճակում է եղել, որ ինքս եմ փորձել գտնել եզրեր՝ զուգահեռ աշխատանքներ տանելու հոգևորականի հետ և արդյունքն իսկապես ակնհայտ է եղել: Կան շատ ծանր հոգետրավմաներ, որոնց դեպքում պարտադիր ու կարևոր է հենց հոգևորականի դերը: Եվ այստեղ աշխատելն ինձ համար իսկապես մեծ հնարավորություն է: Հոգևորականի հետ մենք կարծես թե լրացնում ենք միմյանց:

 

Հարց - Իսկ ի՞նչ կասեք «3-ը մեկում» էֆեկտի մասին, ասել է թե, երբ հոգեբանին ու հոգևորականին միանում է նաև բնաբույժն, իր մեթոդներով:

 

Պատասխան - Չէի ցանկանա երկար ներկայացնել, քանի որ սա այն է, որ յուրաքանչյուրն ինքը պիտի փորձի ու համոզվի: Ուղղակի պատկերացրեք երբ հոգեբանի և հոգևորականի աշխատանքին գումարվում է նաև բնաբույժի աշխատանքը, կարծում եմ արդեն իսկ  հասկանալի է, որ հնարավոր չէ չզգալ այդ շոշափելի դրական արդյունքը: Մենք այստեղ շատ հաջողված պատմություններ ունենք: Միասին հաղթահարել ենք թոքերի օբստրուկտիվ հիվանդություն, վահանաձև գեղձի հիվանդություն, սրտի հաղորդչականության խանգարումներ, ճնշման տատանումներ և այլ:

 

Հարց – Ինչպիսի՞ հոգեբանական մեթոդներ եք օգտագործում Նարեկացի առողջարանում:

 

Պատասխան - Առողջարանում օգտագործում եմ մի քանի մեթոդներ՝ զրույցի մեթոդ, պրոյեկտիվ մեթոդներ (օր.՝ Մ. Լյուշերի գունային թեստ), ռելաքսացիոն մեթոդներ և այլ: Այստեղ խնդիրն այլ է: Պետք է այցելուին բերել այն գիտակցմանը, որ մարմնական հիվանդությունները մեր հոգեկանի հայելային արտացոլանքն են և, որ մարմինն Աստծո կողմից տրված տաճար է մեր հոգու համար և պետք է այն մաքուր պահել: Ուրախությամբ ու հպարտությամբ պիտի նաև նշեմ, որ արդեն շատերն են խոստովանել, որ հենց այս մոտեցումն է իրենց հոգեհարազատ:

 

 

«Սբ. Գ. Նարեկացի» հոգու, մտքի և մարմնի առողջարան

 

Հասարակայնության հետ կապերի բաժին



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017