AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Քրոմատագրաֆիայի (ԲԱՀՔ) 1-ին հայալեզու գրքի շնորհանդեսը

«Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիայի  աշխատակից, քիմիական գիտու­թյուն­ների դոկտոր Սերգեյ Ս. Հայրապետյանի հեղինակությամբ լույս է տեսել «Կիրառական Բարձրարդյունավետ Հեղուկային Քրոմատագրաֆիա» ձեռնարկը, որը ԲԱՀՔ-ին վերաբերվող 1-ին հայալեզու գիրքն է:

Բարձրար­դյունավետ հեղուկային քրոմատագրաֆիան, նրա հետ առնչվող տեխնիկական միջոցները վերջին տարիներին դարձել են գերակշռող անլիտիկական եղանակներ ոˊչ միայն դեղագոր­ծության, քիմիական, սննդի արդյունաբերության և բնապահպանական լաբորատո­րիանե­րում, այլև թերապևտիկ դեղամիջոցների մոնիտորինգում:

ԲԱՀՔ-ը կիրառվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ իրականացնելով հումքի, կիսաֆաբրիկատների և վերջնական նյութերի որակի վերահսկումը:

Հեղինակը գրքին տվել է ավելի շատ կիրառական բնույթ, ինչը հնարավորություն կտա գործնականում լուծելու ԲԱՀՔ-ում առավել հաճախ հանդիպող խնդիրները, հնարավոր անսարքությունները՝ տեղում տալով հստակ լուծումներ:

Քրոմատագրաֆիայի հիմունքներին և տեսական հարցերին վերաբերող հարցերը պարզաբանված են մատչելի, չկան բարդ ֆորմուլներ և հարցերի խիստ տեսական քննարկումներ:

Գիրքը ներառում է նաև մասնագիտական տերմինաբանական բառարան, որը կարող է հետագայում հիմք հանդիսանալ ավելի ընդգրկուն քրոմատագրաֆիական բառարանի ստեղծման համար:

Գիրքը կարող է գործունեության կարևոր ուղեցույց դառնալ ինչպես «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիայի, այնպես էլ անալիտիկական աշխատանքներ իրականացնող լաբորատո­րիա­ների, քրոմատագրաֆիայիով հետաքրքրվող և զբաղվող մասնագետների, ԲՈՒՀ-երի և շահագրգիռ այլ կազմակերպությունների համար:

Ինչպես գրքի տպագրությունը, այնպես էլ շնորհանդեսի կազմակերպումը տեղի ունեցավ «Տոնուս-Լես» ընկերության հովանավորությամբ:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարություններից, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ -ից, ազգային և միջազգային կազմակերպություններից, դեղագործական ընկերություններից, ԲՈՒՀ-ից ներկայացուցիչներ, նաև ոլորտի մասնագետներ և ուսանողներ: Գրքի շնորհանդեսի մասին, գրեց նաև մամուլը:

 

http://yelaket.am/

 

http://yn.am/

 

http://novostink.ru/

 

http://sobesednikarmenii.ru/

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017