AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

«Տոնուս Էլաստ»-ը արդի բժշկության մեջ

Նոյեմբերի 28-ին և 29-ին' Արմենիա Մարիոթ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում, տեղի ունեցան Տոնուս-Էլաստ' էլաստիկ բժշկության արտադրանք ներկայացնող ընկերության կազմակերպած սեմինար-կոնֆերանսները: Նմանատիպ սեմինարներ անցկացվում են պարբերաբար:

 

Նոյեմբերի 28-ի հանդիպման թեման էր "ՏՈՆՈՒՍ-ԷԼԱՍՏ"-ը արդի բժշկության մեջ»: Ներկա էին Երևանի և մարզերի բուժհաստատությունների վնասվածքաբան-օրթոպեդները, ովքեր ծանոթացան և ողջունեցին "ՏՈՆՈՒՍ-ԷԼԱՍՏ"-ի կողմից առաջարկվող նոր տեսականին:

 

Հայաստանում "Տոնուս-Էլաստ" ընկերության միակ և պաշտոնական դիստրիբյուտորը հանդիսանում է "Տոնուս-Լես" դեղագործական ընկերությունը: Միջոցառման հատուկ հյուրն էր "Տոնուս-Էլաստ" կազմակերպության գլխավոր մասնագետ, Լատվիայից ժամանած Լարիսա Աբլամսկան:

 

Ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին: Համագործակցում է շատ պետությունների հետ: Համագործակցության հիմնական շրջաններն են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բալթյան երկրները, Վրաստանը, Հայաստանը:

"Տոնուս-Էլաստի" հիմնական արտադրանք են հանդիսանում էլաստիկ բինտերը, գոտիները, բուժական, հետվիրահատական շրջանում օգտագործվող ճկուն ֆիքսատորները... Տարիների ընթացքում կայացման և ընդլայնման շնորհիվ ընկերության տեսականին մեծացավ, համալրվեց մեծ պահանջարկ ունեցող իրերով, որոնցից է, օրինակ, հղի կանանց, կերակրող մայրերի համար նախատեսված հատուկ, էլաստիկ, էկոլոգիապես մաքուր ներքնազգեստը:

 

Ընկերության մեծ ձեռքբերում կարելի է համարել նաև լատեքսի օգտագործման փոխարինումը լայկրայով:

- Որպես վնասվածքաբան, օրթոպեդ , իմ պրակտիկայում հաճախ օգտվում եմ էլաստիկ ֆիքսատորներից' ողնաշարի, պարանոցի, գոտկատեղի... Ասեմ, որ արդյունավետությունը բավական բարձր է: Բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդին անհրաժեշտ է անշարժ գիպսային ֆիքսացիա, ռեաբիլիտացիոն դեպքերում շատ էֆեկտիվ է ճկուն ֆիքսացիայի նշանակումը: Գնային սանդղակը ևս հարմար է հիվանդների համար. - ասում է վնասվածքաբան, "Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի" վարիչ, բ.գ.թ. Հրանտ Աշճյանը:

 

- Հայաստանի հետ վաղուց է ինչ համագործակցում ենք' շուրջ 10 տարի: Երկու կողմերի համար էլ համագործակցությունը շատ արդյունավետ է: Նոր ապրանքատեսակների մտահաղացումները շատ հաճախ մեզ տալիս են մեր գործընկերները, բժշկության ասպարեզում աշխատող մարդիկ: Երբեմն լինում են մտահաղացումներ "օդում", սակայն մասնագիտական զրույցների ընթացքում պարզ է դառնում, որ պետք է կյանք տալ այդ մտքերին, իրականացնել դրանք: Արդի բժշկության մեջ էլաստիկ բժշկական իրերի արտադրությունը նոր ուղղություն է, և շատ ուրախ եմ հայտարարել, որ այսօր մենք համագործակցում ենք բազմաթիվ երկրների հետ'արևելյան շուկայի, նախկին սովետական միության երկրների, նաև որոշ էկզոտիկ պետությունների հետ' Մարոկկո, շուտով նաև Բրազիլիա և այլն: Կազմակերպությունը ստեղծման օրից մինչ այսօր ընդլայնվել է մոտ 15 անգամ, ունի 11 բաժանմունք, 14 ֆիրմային խանութ տարբեր քաղաքներում և տարեկան շուրջ 8 մլն. եվրոյի շրջանառություն,- իր խոսքում ասում է "Տոնուս- Էլաստ"-ի տեխնոլոգիաների կատարելագործման բաժնի առաջատար մասնագետ Լարիսա Աբլամսկան:

 

Նոյեմբերի 29-ի սեմինարի ընթացքում "Տոնուս-Էլաստ" ընկերությունը ներկայացրեց իր արտադրանքը, որն ուղղված էր հակտապես անոթաբանությանը, անոթային խնդիրներ ունեցող անձանց և այս ուղղվածությամբ մասնագիտացված բժիշկներին:

Հրավիրված Էին հանրապետության բոլոր անոթաբանները: Թեման բավականին արդիական է: Ներկայացվեց "Տոնուս-Էլաստ"-ի նոր ապրանքատեսակների շարքը, որն ընդունվեց և հավանության արժանացավ հրավիրվածների կողմից: Եղան նաև որոշ առաջարկներ՝ կապված տեսականու հետ, որը մենք անպայման հաշվի կառնենք մեր հետագա պլաններում:

 

Հիշեցնենք, որ "Տոնուս-Էլաստ" կազմակերպությունը զբաղվում է էլաստիկ բժշկական պրոդուկտի արտադրությամբ և արդեն շուրջ 10 տարի "Տոնուս-Լես"-ի հետ համագործակցության շնորհիվ Հայստանյան շուկան ևս համալրվում է ընկերության արտադրանքով:

Ընկերությունն այսօր ներկայացնում է 60-ից ավել անուն-իրեր ' տարբեր նշանակությունների ֆիքսատորներ, կեցվածքի ուղղիչներ, հետվիրահատական ցուցումներով գոտիներ, անոթաբանության մեջ լայն տարածում ունեցող ճնշող, սեղմող տրիկոտաժ (компрессионный трикотаж): Ընկերության արտադրանքի 16 տոկոսը կազմում է հենց սեղմող տրիկոտաժի արտադրությունը: Այն արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան և ունի որակի գերմանական սերտիֆիկատ: 2004 թվականին "Տոնուս-Էլաստ" ընկերությունը համալրվեց սեղմող տրիկոտաժի արտադրության համար նախատեսված իտալական, գերմանական սարքավորումներով:

Տոնուս-Էլաստը, Շվեյցարիայի հետ համագործակցությամբ մշակել և արտադրում է նաև ապրանքատեսակների շարք սպորտսմենների համար: Արտադրանքը նպաստում է մկանների մոբիլիզացմանը, դրանցում արյան շրջանառության լավացմանը:

- Լավ ծանոթ եմ ներկայացված արտադրանքին: Այն լայնորեն կիրառվում է անոթային վիրաբուժության մեջ և մեծ դեր ունի մեր հիվանդների բուժման գործում: Կարելի է ասել, որ բուժման արդյունավետության մեջ 30-40 տոկոս նշանակություն ունի էլաստիկ տրիկոտաժը: Մեր ազգաբնակչության մոտ բավական տարածված է խրոնիկ երակային անբավարարությունը, և դրան նպաստող գործոններից խուսափելու դեպքում (ավելորդ քաշ, վատ սովորություններ, անառողջ ապրելակերպ) կարելի է խուսափել նաև հիվանդությունից,- ասում է գլխավոր անոթաբան, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ Տիգրան Սուլթանյանը:

Միջոցառման ավարտին "Տոնուս-Լես"-ի կողմից ներկայացվեց նաև մի քանի նոր դեղամիջոց:

Այս տարի մեր ընկերության կողմից ներկայացվող տեսականին համալրվել է նոր դեղամիջոցներով, այդ թվում' հակաբիոտիկներ՝ Սուլբակտացիդ, Ցեֆտոնուս, ՈՍՀՄ՝ Մելգեզիկ, Կլաֆեն, ինչպես նաև Նանոպլաստ, որը համարվում է բուժիչ, ցավազրկող, հակաբորբոքային սպեղանի,- ներկայացնում է "Տոնուս-Լես" դեղագործական ընկերության գլխավոր մենեջեր Արմինե Հովհաննիսյանը:



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017