AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ

«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն սեպտեմբերի 27-ին մասնակցեց Երևանում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցող «Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ» միջոցառմանը:


Միջոցառումը հնարավորություն տվեց 8 կրթական հաստատությունների դեղագործական ոլորտի ուսանողներին ծանոթանալ ոլորտում թափուր աշխատատեղերին և աշխատանքային պայմաններին, դեղագիտության զարգացման հեռանկարներին։


Ուսանողներին և շրջանավարտներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն ծանոթանալ մեր ընկերության պատմությանը, գործունեությանը, արտադրանքին, զարգացման միտումներին, ինչպես նաև թափուր աշխատատեղի մասնագիտական պահանջներին։
Միջոցառման շրջանակներում մեզ հնարավորություն տրվեց ներկայացնել թափուր աշխատատեղերը, հավաքել և ստեղծել մասնագետների տվյալների մեծ բազա, նաև տեղում անցկացնել հարցազրույց պոտենցիալ աշխատակիցների հետ։


«Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ» միջոցառումը կազմակերպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը' ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի աջակցությամբ։

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017