AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Աշխատանքային այց Ղազախստան

2013թ. մարտի 11-ից 17-ը կայացավ «Տոնուս-Լես» ընկերության պատվիրակության աշխատանքային այցը ք. Ալմաթի (Ղազախստան)` ընկերության նախագահ Լևոն Հակոբյանի գլխավորությամբ:


Այցի հագեցած ժամանակացույցը ներառեց հանդիպումներ Ղազախստանի գրեթե բոլոր առաջատար դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ ՂՀ-ում «Տոնուս-Լես» ընկերության գրանցած և ներկայացվելիք արտադրանքի ներկայացման և առաջխաղացման համար:


Որոշ ղազախական դեղագործական ընկերությունների հետ, որոնք զբաղվում են նաև դեղորայքի արտադրությամբ, քննարկվեց համագործակցության հնարավորությունը ոչ միայն Հայաստանում իրենց արտադրանքի ներկայացման, այլև «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիայում (www.fdalab.am) այդ դեղորայքի կենսահամարժեքության հետազոտման առումով:
Այցի վերջին օրը Սբ. Կարապետ եկեղեցուն կից «Լույս» հայ մշակույթի տանն Ալմաթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց «Տոնուս-Լես» ընկերությունը և Կենտրոնական Ասիայում մեր գործունեության ընդլայնման նախագիծը:



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017