AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Էրեբունի - Երևան տոնին նվիրված միջոցառումը՝ 141 գիշերօթիկ մանկապարտեզում

Մանկապարտեզի սաները`թվով 300 երեխա, հյուրերին զարմացրեցին իրենց եռագույն զգեստներով, ռազմահայրենասիրական երգով ու պարով:

Պատվավոր հյուրերի ցանկում էին նաև Շենգավիթ և Էրեբունի վարչական համայնքների ղեկավարները:

Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը:


Միջոցառման ավարտին, «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչը, ընկերության և հիմնադիր նախագահ՝ Լևոն Հակոբյանի անունից շնորհավորեց մասնակիցներին՝

Էրեբունի - Երևան տոնի կապակցությամբ և  բոլոր ներկա գտնվող երեխաներին հանձնեց ընկերության կողմից պատրաստված նվերներ՝ «Հայնց» ֆիրմայից - մանկական թխվածքաբլիթներ, համեղ և առողջարար շիլաներ և փուչիկներ:

141 մանկապարտեզի տնօրեն՝ Լուսինե Մատինյանը մանկապարտեզի աշխատակազմի, ծնողների և իր կողմից շնորհակալություն հայտնեց գլխավոր հովանավորին  և հանձնեց շնորհակալագիր: 


Նշենք նաև, որ «Տոնուս-Լես» ընկերությունը  հանդիսանում է «Հայնց/Heinz» մանկական բրենդի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017