AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

«Տաուտոնուս»-ը մուտք գործեց Հայաստան

«Տոնուս-Լես» ընկերությունն արդեն 10 տարի է աշխատում է Հայաստանյան դեղագործական շուկայում, զբաղվելով դեղամիջոցների և բժշկական պարագաների մանրամեծածախ առևտրով և իրականացնելով ներկայացուցչական գործունեություն:


«Տոնուս-Լես»-ը մշտապես առաջնորդվել է որակյալ ապրանք և որակյալ ծառայություն տրամադրելու սկզբունքով, որի համար մեր ընկերությունը, ի դեմս նախագահ Լ. Հակոբյանի, այս տարվա հոկտեմբերին Օքսֆորդում, Եվրոպական Բիզնես Ասամբլեայի կողմից պարգևատրվեց "European Quality Award" մրցանակով` եվրոպական որակի ծառայություններ մատուցելու համար: Այսօր «Տոնուս-Լես»-ը հանդես է գալիս իր սեփական ապրանքանիշով` նպատակ ունենալով ապահովել շուկան որակյալ և հասանելի դեղորայքով: Իր անդրանիկ պրեպարատը` Տաուտոնուսը, ընկերությունը ստեղծել է, համագործակցելով անգլիական «Մեդեքս» և հայկական «Արփիմեդ» դեղագործական ընկերությունների հետ: Հումքը մատակարարում է «Մեդեքս»-ը իսկ դեղաձևի արտադրությունը իրականացնում է «Արփիմեդ»-ը, որը հագեցված է արդի սարքավորումներով և ունի բարձր որակը երաշխավորող "GMP" հավաստագիր:


Տաուտոնուսը տաուրին պարունակող դեղահատ է (500 մգ. տաուրին): Տաուրինը բնական, մարդու համար պայմանական անփոխարինելի ամինաթթու է: Անկանոն սննդակարգի և մի շարք հիվանդությունների ու իրավիճակների պարագայում կարող է զարգանալ տաուրինի քանակի նվազում, որը կարող է հանգեցնել առողջական խնդիրների զարգացմանը: Տաուրինը նպասատում է աճի գործընթացին, անհրաժեշտ է նյարդային համակարգի, աչքի ցանցաթաղանթի և մկանների նորմալ զարգացման համար: Տաուտոնուս պրեպարատի ստեղծման անհրաժեշտությունը առաջացավ մի շարք հետազոտությունների արդյունքում, երբ պարզվեց, որ տաուրինի անհրաժեշտ քանակը օրգանիզմում կարող է կարգավորել և օգնել մի շարք հիվանդությունների կանխարգելման հարցում: Հիմնվելով համաշխարհային ցուցանիշներին այսօր տաուրին պարունակող պրեպարատները լայն կիրառում են գտել աշխարհի զարգացած երկրներում: Այսպիսով «Տոնուս-Լես» ընկերությունը հնարավորություն ունի առաջարկել որակյալ, օգտակար և հասանելի պրեպարատ՝ միաժամանակ խթանելով տեղական արտադրությունը:  https://www.youtube.com/watch?v=EflnmZpWtjM



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017