AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

«Երեխաների պաշտպանության օրվան» նվիրված միջոցառումներ

 «Տոնուս-Լես» ընկերությունը անցկացրեց արդեն ավանդական դարձած միջոցառումների շարք՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
2010թ. մայիսի 31-ին գրասենյակի շենքի տարածքում կազմակերպվեց ուրախ տոնախմբություն՝ ծաղրածուների մասնակցությամբ և նվերների հանձնումով։ Բացի ուրախ երգերի և պարերի կատարումից, երեխաները լսեցին բժիշկ Այբոլիտի խորհուրդները, ծանոթացան հիգիենայի կանոններին։ Տոնախմբությանը ներկա էին ինչպես աշխատակիցների, այնպես էլ հարևանությամբ ապրող երեխաները։ Պուրակի ծառերի տակ իր ժամին էր սպասում անակնկալը՝ երեխաների համար նախատեսված պաղպաղակը։ Տոնախմբությունը հաջողված էր։


2010թ. հունիսի 1-ին  «Տոնուս-Լես» ընկերության բժշկական ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, «Ազատվենք հելմինտներից» ակցիայով այցելեցին Երևան քաղաքի մանկական պոլիկլինիկաներ։ Պոլիկլինիկաների փոքրիկ այցելուները նվեր ստացան հիգիենայի կանոնների մասին ուսոցողական բնույթի ներկագրքեր։ Ծնողների հետ անցկացվեվին կանխարգելման և բուժման մասին բացատրական զրույցներ։ 2010թ. հունիսի 2-ին «Տոնուս-Լես» ընկերությունն ակտիվորեն մասնակցեց «Երեխաների օգնության կենտրոն» հիմնադրամի կազմակերպած ակցիային։ Այդ միջոցառման նպատակն էր ծնողազուրկ երեխաների համար միջոցներ հավաքելը։ «Տոնուս-Լես» ընկերությունը բարեգործական վաճառքի ներկայացրեց համապատասխան ապրանքներ, հավաքված բոլոր միջոցները փոխանցվեցին «Երեխաների օգնության կենտրոն» հիմնադրամին։


Նոր Խարբերդի հատուկ մանկատան սաները Երեխաների պաշտպանության միջազգային օրը նաև նվերներ ստացան «Տոնուս-Լես» ընկերությունից, իսկ մանկատան դեղատուփը համալրվեց ընկերության նոր դեղերով և վիտամիններով։

 



Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017