AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Դելորբիս

«Դելորբիս Ֆարմասյութիքըլզը» հիմնադրվել է դոկտոր Նիկոլաս Ստիլիանիդեսի կողմից 1989թ. Նիկոսիայում (Կիպրոս) սկզբում որպես «Էյջիս Ֆարմասյութիքըլզ»: 2014թ. հոկտեմբերի 9-ից այն ձեռք բերեց իր ներկայիս անվանումը՝ «Դելորբիս Ֆարմասյութիքըլզ»: Ինչևէ, այս անվանափոխությունը չփոխեց ընկերության առաքելությունը:

 

«Դելորբիսի» առաքելությունն է առաջարկել այնպիսի դեղամիջոցներ, որոնք դրսևորել են իրենց որպես ավելի մատչելի գնով թերապևտիկորեն համարժեք և բրենդային առաջատարների փոխարինողներ:

 

Բոլոր դեղամիջոցները ամենաբարձր ԵՄ որակի են, արտադրված են GMP պահանջներին և չափանիշներին համապատասխան, ինչը վեր է ածում դրանց հասարակ ջեներիկներից այլընտրանքային բրենդերի:

 

«Դելորբիսը» ֆիրմային ջեներիկներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է, որը ներկայացված է ավելի քան 30 երկրներում:

 

Ընկերությունը համագործակցում է միայն որակյալ գործընկերների հետ, որոնք կարողանում են պահպանել ԵՄ բարձր որակը մատակարարման ողջ շղթայում: 2012թ.-ից ի վեր «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Դելորբիսի» բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում:


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2017

Տարվա
Դեղագործական Ընկերություն
2017