Tonus-Les

Դուք այստեղ եք՝ Sanofi

Sanofi

sanofi-logo

Sanofi–ն միջազգային դեղագործական ընկերություն է, որը դեղատոմսով բաց թողնվող դեղերի վաճառքի ծավալներով զբաղեցնում է չորրորդ տեղն աշխարհում: Ընկերության գլխամասը տեղակայված է Փարիզում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություներն են. դեղատոմսով բաց թողնվող դեղերի արտադրությունն ու մարքետինգը, գիտահետազոտական աշխատանքները: Ընկերությունը նաև զարգացնում է առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի արտադրությունը: Sanofi –ն ներգրավված է բժշկության կարևորագույն ոլորտներում` սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, շաքարախտ, ներքին օրգանների հիվանդություններ, ուռուցքաբանություն: Ընկերության դուստր ձեռնարկությունը` Sanofi Pasteur –ը, հանդիսանում է պատվաստանյութերի ամենախոշոր արտադրողն աշխարհում: 
Sanofi-ն հանդիսանում է Դեղագործական Արդյունաբերության և Ասոցիացիաների Եվրոպական Դաշնության լիիրավ անդամ (EFPIA):

Կազմակերպությունը ստեղծվել է 2004թ. օգոստոսի 20-ին Sanofi-Synthelabo և Aventis ընկերությունների միաձուլումից: 2011թ. մայիսին ընկերությունը վերանվանվեց Sanofi. 
Sanofi - ն բազմակողմանի գործունեություն ծավալող դեղագործական ընկերություն է, որի մասնաճյուղերը գործում են աշխարհի ավելի քան 100 երկրներում:

  • Sanofi –ի դուստր-ձեռնարկություններից են հետևյալ կազմակերպությունները` 
  • Sanofi Pasteur – պատվաստանյութերի արտադրություն.
  • Genzyme – նորարական կենսատեխնոլոգիական ընկերություն.
  • Chattem – առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի արտադրություն.
  • Merial – անասնաբուժական դեղերի արտադրություն.
  • Zentiva – ջեներիկների արտադրություն:

Sanofi ընկերությունը նաև հանդիսանում է մի շարք հիմնադրամների հիմնադիր`

  • Aventis Foundation – բարեգործական գործունեություն արվեստի, հասարակական կյանքի և գիտության ոլորտներում. 
  • Fondation Sanofi-Espoir - բարեգործական գործունեություն առողջապահության ոլորտում զարգացող երկրներում.
  • Patient Assistance Foundation - բարեգործական ծրագիր ԱՄՆ-ի այն քաղաքացիների համար, որոնք չունեն դեղամիջոցներ ձեռք բերելու հնարավորություն:
Joomlart