“Ֆարմասայնս Ինք.” ընկերությունը հիմնվել է 1983թ. հունիսին Մոնրեալում: Ֆարմասայնսը հանդիսանում է կանադական խոշորագույն ջեներիկ դեղորայք արտադրող երկու կազմակերպություններից մեկը: Ունենալով 1300 բարձր որակավորմամբ մասնագետներից կազմված աշխատակազմ` “Ֆարմասայնս Ինք.” ընկերությունը տրամադրում է հանրությանը հնարավորություն ստանալու բարձրորակ և մատչելի բուժում:
Այսօր “Ֆարմասայնս Ինք.” կազմակերպությունը բաղկացած է 4 ստորաբաժանումներից, որոնք գտնվում են Մոնրեալում, և արտադրում է մոտավորապես 300 դեղամիջոց ավելի քան 1000 ձևաչափերով` հիվանդությունների լայն շարքի բուժման համար:
Ֆարմասայնսը այժմ ներկայացնում է մեկ արտադրողի կողմից ներկայացված դեղատոմսով բացթողնվող դեղորայքի ամենալայն պորտֆոլիոներից մեկը: Միայն Կանադայում Ֆարմասայնսի արտադրանքը լրացնում է ավելի քան 21 մլն. դեղատոմսեր: Կանադայում գիտա-հետազոտական աշխատանքների համար տրամադրված բյուջեն կազմում է 30մլն. ԱՄՆ դոլար: Ունենալով անընդմեջ ընդարձակվող պորտֆոլիո` Ֆարմասայնսը արձանագրում է 600մլն. ԱՄՆ դոլարի չափով տարեկան վաճառք ավելի քան 60 երկրներում:
Չուղորդվելով սեփական շուկայի կապիտալիզացման նկատառումներով` Ֆարմասայնսը ընդառաջ է գնում ամբողջ աշխարհի սպառողների կարիքներին և ակնկալիքներին: Զանազան հասարակական ծրագրերի շարքում Գուդման ընտանիքի ֆոնդն իր աջակցությունն է ցուցաբերում բազմաթիվ բարեգործական կազմակերպություններին ինչպես Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
“Տոնուս-Լես” ՍՊԸ-ն սկսել է իր համագործակծությունը “Ֆարմասայնս Ինք.” Ընկերության հետ 2010թ., ներկայցնելով առ այժմ Վագիլակ և Լակտոնորմ արտադրատեսակները` փոխադարձ համագործակցության ընդլայնման նկատառումներով:
Տե՛ս նաև՝ Տեսականի







