«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» Ընկերությունը արդեն 10 տարի է աշխատում է Հայաստանյան դեղագործական շուկայում, զբաղվելով դեղամիջոցների և բժշկական պարագաների մանրամեծածախ առևտրով և իրականացնելով ներկայացուցչական գործունեություն:
«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ»-ը մշտապես առաջնորդվել է որակյալ ապրանք և որակյալ ծառայություն տրամադրելու սկզբունքով, որի համար մեր Ընկերությունը, ի դեմս նախագահ Լ. Հակոբյանի, այս տարվա հոկտեմբերին Օքսֆորդում, Եվրոպական Բիզնես Ասամբլեայի կողմից պարգևատրվեց «European Quality Award» մրցանակով` եվրոպական որակի ծառայություններ մատուցելու համար: Այսօր «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ»-ը հանդես է գալիս իր սեփական ապրանքանիշով` նպատակ ունենալով ապահովել շուկան որակյալ և հասանելի դեղորայքով: Իր անդրանիկ պրեպարատը` Տաուտոնուսը, Ընկերությունը ստեղծել է , համագործակցելով անգլիական ՄԵԴԵՔՍ և հայկական ԱՐՓԻՄԵԴ դեղագործական ընկերությունների հետ: Հումքը մատակարարում է Մեդեքսը, իսկ դեղաձևի արտադրությունը իրականացնում է Արփիմեդը, որը հագեցված է արդի սարքավորումներով և ունի բարձր որակը երաշխավորող GMP հավաստագիր:
Տաուտոնուսը տաուրին պարունակող դեղահատ է (500 մգ տաուրին): Տաուրինը բնական, մարդու համար պայմանական անփոխարինելի ամինաթթու է: Անկանոն սննդակարգի և մի շարք հիվանդությունների ու իրավիճակների պարագայում կարող է զարգանալ տաուրինի քանակների նվազում, որը կարող է հանգեցնել առողջական խնդիրների զարգացմանը: Տաուրինը նպասատում է աճի գործընթացին, անհրաժեշտ է նյարդային համակարգի, աչքի ցանցաթաղանթի և մկանների նորմալ զարգացման համար: Տաուտոնուս պրեպարատի ստեղծման անհրաժեշտությունը առաջացավ մի շարք հետազոտությունների արդյունքում, երբ պարզվեց, որ տաուրինի անհրաժեշտ քանակը օրգանիզմում կարող է կարգավորել և օգնել մի շարք հիվանդությունների կանխարգելման հարցում: Հիմնվելով համաշխարհային ցուցանիշներին այսօր տաուրին պարունակող պրեպարատները լայն կիրառում են գտել աշխարհի զարգացած երկրներում: Այսպիսով «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» Ընկերությունը հնարավորություն ունի առաջարկել որակյալ, օգտակար և հասանելի պրեպարատ, միաժամանակ խթանելով տեղական արտադրությունը:



«Տաուտոնուս»-ը մուտք գործեց Հայաստան



