«Նատուրանդո» (natura - բնություն) իտալական Ընկերությունը սկսել է իր գործունեությունը 1975 թ.: Իտալիայում, որպես սննդային հավելումների և կոսմետիկ պարագաների արտադրող, Ընկերությունը համարվում է առաջնորդ:
«Նատուրանդո»-ն մի Ընկերություն է, որը բազմաթիվ հետազոտություններ կատարելով, բացահայտելով բնության օգտակար տարրերը, արտադրում և առաջարկում է ամբողջովին բնական հումքից պատրաստված, ոչ սինթետիկ սննդային հավելումներ, որոնք բարձրացնում են կենսունակությունը և բնության ուժ են հաղորդում մարդուն:
«Նատուրանդո» ՍՊԸ համարվում է FederSalus-ի (Իտալական Ընկերությունների Ազգային Ասսոցիացիայի) համահիմնադիրը, որի կազմում գտնվում է շուրջ 130 Ընկերություն, որոնք արտադրում են բնական, կյանքի համար օգտակար պրոդուկտներ:
Ընկերության առաքելությունը` մաքսիմալ ապահովել մարդկանց պահանջները, որոնք գնահատում են կյանքի որակը և առողջ ապրելակերպի կողմնակից են:
Սկսած 2010թ. “Տոնուս-Լես” Ընկերությունը սկսել է իր համագործակցությունը “Նատուրանդո”-ի հետ, ակնկալելով փոխադարձ համագործակցության ընդլայնում:
Տե՛ս նաև՝ Տեսականի



