
1869թ. հիմնադրված Heinz ընկերությունը մանկական սննդի ճանաչված փորձագետ է: Մենք օգտագործում ենք միայն բնական բաղադրատարրեր և չենք օգտագործում արհեստական բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ, գունանյութեր և ԳՄՕ.
Heinz ընկերությունը հետևում է վաղուց ի վեր որդեգրված փիլիսոփայությանը` “Անել ամենասովորական բաներն արտասովոր լավ”, և արտադրում ու մատակարարում է իր արտադրանքն աշխարհի ավելի քան 100 երկրներ: Մենք ներդրել ենք արտադրության որակի հսկողության խստագույն համակարգեր Heinz-ի` աշխարհի տարբեր երկրներում հիմնված, գործարաններում`կիրառելով գիտության նորագույն նվաճումները և տեխնոլոգիական առաջխաղացումները:
Շիլաները, պուդինգներն ու ապուրներն արտադրվում են Ռուսաստանում ներդրված առաջին գործարանում, որը նախատեսված է արագ լուծվող շիլաների արտադրության համար: Գործարանը գտնվում է Գեորգիևսկ քաղաքում: Գործարանի ժամանակակից լաբորատորիան ապահովում է հումքի և պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության շուրջօրյա հսկողութուն: Շիլաների բաղադրատոմսերը մշակվում են Ռուսաստանի առաջատար մանկաբույժների և դիետոլոգների հետ համատեղ:
Պյուրեները, թխվածքաբլիթները, վերմիշելը և թեյը արտադրվում են Իտալիայում, Տիրենյան ծովի առողջարանների մոտակայքում գտնվող Եվրոպայի ամենամեծ գործարաններից մեկում: Արտադրությունն ամբողջապես ավտոմատիզացված է և իրականացվում է փակ համակարգերում, ինչն ապահովում է հիգիենիկ մաքրություն: Գործարանում ամեն օր իրականացվում են որակի ստուգման բազմատեսակ վերլուծություններ:
Արտադրական ունիկալ տեխնոլոգիաները թույլ են տալիս վերջնական արտադրանքում պահպանել բնական վիտամիններ: Մեր արտադրանքը հարստացված է վիտամիններով և հանքային նյութերով, որոնք այդքան անհրաժեշտ են երեխաների լիարժեք աճման և զարգացման համար:
Ընտրելով Heinz մանկական սնունդը` Դուք կարող են վստահ լինել բարձր որակի մեջ:
”ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ” ՍՊԸ-ն համագործակցում է HEINZ ընկերության հետ 2012թ.-ից էքսկլյուզիվ իրավունքների հիման վրա:



