Ռեմիցին - դօքսիցիկլին 100մգ
ՄԱՆՐԷՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ՉԵՆ ԷԼ ԵՂԵԼ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն. 1 հաբում` դօքսիցիկլին 100մգ:
Դեղաբուժական խումբ. տետրացիկլինների շարքի լայն սպեկտրի հակաբիոտիկ:
Ցուցումներ.
- Շնչուղիների ինֆեկցիաներ (քրոնիկ բրոնխիտ, թոքաբորբ)
- Քիթ-կոկորդ-ականջի ինֆեկցիաներ (սինուսիտ)
- Միզասեռական համակարգի ինֆեկցիաներ (ցիստիտ, միզուկի բորբոքում՝ ուրեթրիտ, միկոպլազմոզ, քլամիդիոզ, էնդոցերվիցիտ, գոնորեա (սուսանակ), սիֆիլիս, փափուկ շանկր, աճուկային գրանուլոմա, վեներական լիմֆոգրանուլոմա)
- Աչքի ինֆեկցիոն հիվանդություններ
- Այլ վարակներ՝ բրուցելյոզ, օրնիթոզ, խոլերա, տիֆ (հետադարձ), տուլարեմիա (ճագարի տենդ), մելիոիդոզ, մալարիա, ամեոբային դիզենտերիա,
- Ռիկետսիոզային վարակներ՝ ժայռոտ լեռների բծավոր տենդ, էնդոկարդիտ
Որպես ալտերնատիվ դեղամիջոց.
- Լեպտոսպիրոզ, գազային փտախտ, փայտացում
Կանխարգելում.
- Տիֆ, «ճանապարհորդների» փորլուծություն, լեպտոսպիրոզ, մալարիա:
Կիրառման եղանակ և դեղաչափավորում. Ըստ բժշկի նշանակման: Ներքին ընդունման համար:
Ստանդարտ դեղաչափ՝ մեծերի համար՝ 200մգ (1 հաբ օրական 2 անգամ՝ 12 ժամը մեկ) առաջին օրը, իսկ հետո օրական 100մգ (1 հաբ):
Դեղաչափը և բուժման տևողությունը տարբեր հիվանդությունների ժամանակ կարող է տարբեր լինել:
Հակացուցումներ. Գերզգայունություն, մինչև 12 տարեկան երեխաներ, հղիություն և կրծքով կերակրման շրջան:
Պահպանում. պահպանել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, մութ, չոր երեխաների համար անհասանելի տեղում:
Թողարկման ձև. 10 հաբ բլիստերում: 1 բլիստեր ներդիր-թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Ռեմեդիկա», Կիպրոս:
Տես նաև. http://www.remedica.eu