
Ալֆա Վիտամինս Լաբորատորիս ընկերությունը զբաղվում է հաբերի, պատիճների, փոշիների, նրբաքսուքների և հեղուկների արտադրությամբ 1994 թվականից։ ԱՄՆ Բնական ապրանքների ասոցիացիայի (NPA) անդամ է։ Գործարանը գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դորալ քաղաքում։ Լաբորատորիաներն օժտված են նորագույն տեխնոլոգիաներով և ունակ են օրական արտադրելու մոտ 250.000 շիշ։ Արտադրանքը հայտնի է բարձր որակով և ներկայացուցչականությամբ։
Ալֆա Վիտամինս Լաբորատորիսն ունի ավելի քան 1.000 տելեմարկետինգային ներկայացուցչական ընկերություններ ԱՄՆ-ում։ Ընկերությունն արտահանում է իր արտադրանքն աշխարհի 51 երկրներ։
Ալֆա Վիտամինս Լաբորատորիսի Օպերացիոն գործընթացների ստանդարտները (SOPS) համապատասխանում են դեղագորածական մակարդակին և հիմնված են GMP չափանիշների վրա` համաձայն FDA և ԱՄՆ ֆարմակոպեայի (USP) ուղեցույցների։
Տոնուս-Լես ՍՊԸ և Ալֆա Վիտամինս Լաբորատորիսի համագործակցությունը սկսվել է 2011 թվականին։ Ներկայումս մենք ներկայացնում ենք Ըկերության 4 ապրանքատեսակ` տեսականու հետագա ընդլայնման ակնկալիքով։







