
«Աֆլոֆարմ»-ը սկսել է իր գործունեությունը 1989 թվականին` որպես դեղագործական դիստրիբյուտոր: Այսօր «Աֆլոֆարմ»-ը ըստ քանակական ցուցանիշի հինգերորդ և ըստ արժեքային ցուցանիշի ութերորոդ արտադրողն է Լեհաստանում:
Պաբյանիսում, Ռզգովում և Կսավեռովում գտնվող, ժամանակակից տեխնոլոգիաներով օժտված ընկերության երեք գործարաններն արտադրում են մոտ 160 տեսակի դեղորայք ունի 500 աշխատակցից բաղկացած աշխատակազմ:
Վերջին չորս տարիների ընթացքում «Աֆլոֆարմ»-ը Լեհաստանում հանդես է եկել իբրև զարգացման մեջ ակնհայտ առաջընթաց ունեցող կազմակերպություն, ինչը հաստատվել է «Բիզնես Վիթ 2007» մրցանակի շնորհմամբ:
Որակյալ արտադրանքը ոչ միայն ներկայացված է կառավարման համակարգերի ներդրմամբ` համաձայն PN-EN ISO 9001:2001, PN-EN ISO 13485: 2003/2007, GMP և HACCP, այլ նաև շրջակա միջավայրի վերահսկման համակարգի, համաձայն PN-EN ISO 14001:2005, և անվտանգության ու մասնագիտական հիգիենայի համակարգերի ներդրմամբ` համաձայն PN N 18001:2004:
Արտադրման եղանակն ամենակարևորն է կազմակերպության համար, որն ի դեպ կազմակերպության ֆլագմանն է: Հենց այդ պատճառով էլ արտադրանքի բարձր որակը, շրջակա միջավայրի պահպանությունը և աշխատանքի անվտանգության ու հիգիենայի կանոնների պահպանությունը հանդիսանում են ընկերության կառավարման հիմքը:
«Տոնուս Լես» և «Աֆլոֆարմ» ընկերույթունների միջև համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին: Ներկայացված պրեպարատներն իսկապես յուրօրինակ են, և միաժամանակ մեծ պահանջարկ ունեն հայաստանյան շուկայում:
Տե՛ս նաև՝ Տեսականի







