Tonus-Les

Դուք այստեղ եք՝ Մեր մասին Մեր գործընկերները

Մեր գործընկերները

Աֆլոֆարմ

elast-logo

«Աֆլոֆարմ»-ը սկսել է իր գործունեությունը 1989 թվականին` որպես դեղագործական դիստրիբյուտոր: Այսօր «Աֆլոֆարմ»-ը ըստ քանակական ցուցանիշի հինգերորդ և ըստ արժեքային ցուցանիշի ութերորոդ արտադրողն է Լեհաստանում:

Պաբյանիսում, Ռզգովում և Կսավեռովում գտնվող, ժամանակակից տեխնոլոգիաներով օժտված ընկերության երեք գործարաններն արտադրում են մոտ 160 տեսակի դեղորայք ունի 500 աշխատակցից բաղկացած աշխատակազմ:

Վերջին չորս տարիների ընթացքում «Աֆլոֆարմ»-ը Լեհաստանում հանդես է եկել իբրև զարգացման մեջ ակնհայտ առաջընթաց ունեցող կազմակերպություն, ինչը հաստատվել է «Բիզնես Վիթ 2007» մրցանակի շնորհմամբ:

Մանրամասն...

Ալֆա Վիտամինս

alfa-vitamins-logo

Ալֆա Վիտամինս Լաբորատորիս ընկերությունը զբաղվում է հաբերի, պատիճների, փոշիների, նրբաքսուքների և հեղուկների արտադրությամբ 1994 թվականից։ ԱՄՆ Բնական ապրանքների ասոցիացիայի (NPA) անդամ է։ Գործարանը գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դորալ քաղաքում։ Լաբորատորիաներն օժտված են նորագույն տեխնոլոգիաներով և ունակ են օրական արտադրելու մոտ 250.000 շիշ։ Արտադրանքը հայտնի է բարձր որակով և ներկայացուցչականությամբ։

Մանրամասն...

Անտիբիոտիչե

antibioticeԱվանդույթներով հարուստ դեղագործական ընկերություն

Անտիբիոտիչեն հիմնադրվել է 1955թ. որպես առաջին ռումինական դեղագործական ընկերություն: Կարճ ժամանակ անց այն դարձել է առաջին արևելաեվրոպական ընկերությունը, որը սկսել է մեծ քանակներով արտադրել Ֆլեմինգի հանրահայտ հայտնագործությունը` պենիցիլինը:

Մանրամասն...

Berlin-Chemie/Menarini

berlin-chemie

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ/ՄԵՆԱՐԻՆԻ» Ընկերությունը համարվում է Իտալիայի առաջատար դեղագործական միավորության` ՄԵՆԱՐԻՆԻ ԽՄԲԻ,  ներկայացուցիչը Գերմանիայի, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի տարածքում:

ՄԵՆԱՐԻՆԻ դեղագործական միասնությունը (MENARINI GROUP) վայելում է հուսալի գործընկերոջ համբավը, ինչպես նոր պրեպարատների ստեղծման, այնպես էլ  արդի գիտական նվաճումների մասին տեղեկատվությունների տրամադրման գործում:
Մանրամասն...

Սելիա

celia-logo

«Սելիա» ընկերությունը` մանկական կերերի միջազգային բրենդը, ֆրանսիական ընկերություն է` հիմնված 1927 թվականին:«Սելիա» ընկերությունը արտադրում է մանկական չոր կաթնային խարնուրդներ և շիլաներ: Ընկերության գործարանը գտնվում է Ֆրանսիայում և ամբողջությամբ զբաղվում է մանկական կերերի արտադրանքով: «Սելիա» ընկերությունը առաջարկում է  ամենօրյա և հատուկ բժշկական կերերի լայն տեսականի:

Մանրամասն...

«Grindex»

grindex-logo“Grindex” ընկերությունը հանդիսանում է Բալթյան երկրների առաջատար դեղագործական ընկերությունը: Գործունեության հիմնական ոլորտներն են օրիգինալ դեղամիջոցների, չարտոնագրված դեղերի և ակտիվ դեղագործական նյութերի հետազոտությունը, մշակումը, արտադրությունը և վաճառքը: “Grindex”-ը մասնագիտանում է հակաուռուցքային դեղերի, սիրտ-անոթային համակարգերի, և կենտրոնական նյարդային համակարգի համար դեղերի ոլորտում:

“Grindex” կոնցեռնի կազմի մեջ են մտնում 4 դուստր կազմակերպություններ Լատվիայում, Էստոնիայում և Ռուսաստանում, ներկայացուցչություններ ու գործակալներ 14 պետություններում: “Grindex” ընկերության բաժնետոմսերն ընդգրկված են “NASDAQ OMX Riga”-ի պաշտոնական ցուցակում:

Մանրամասն...

Heinz

heinz logo

1869թ. հիմնադրված Heinz ընկերությունը մանկական սննդի ճանաչված փորձագետ է: Մենք օգտագործում ենք միայն բնական բաղադրատարրեր և չենք օգտագործում արհեստական բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ, գունանյութեր և ԳՄՕ.

Heinz ընկերությունը հետևում է վաղուց ի վեր որդեգրված փիլիսոփայությանը` “Անել ամենասովորական բաներն արտասովոր լավ”, և արտադրում ու մատակարարում է իր արտադրանքն աշխարհի ավելի քան 100 երկրներ: Մենք ներդրել ենք արտադրության որակի հսկողության խստագույն համակարգեր Heinz-ի` աշխարհի տարբեր երկրներում հիմնված, գործարաններում`կիրառելով գիտության նորագույն նվաճումները և տեխնոլոգիական առաջխաղացումները:

Մանրամասն...

Kendy Pharma

kendy-pharma-logo

Բուլղարական Kendy Pharma-ն հանդիսանում է  Kendy ՍՊԸ-ի մասնաճյուղ և զբաղվում է կենսաակտիվ հավելումների արտադրությամբ և մարքետինգով:

Kendy Pharman ապահովում է որակյալ ծառայություններ պայմանագրային արտադրության և դեղորայքի փաթեթավորման ոլորտում:

Այնպիսի միջոցներ իչպիսիք են SupraVit վիտամինները,  Lactoflor պրոբիոտիկները և այլն, հանդիսանում են Kendy Pharma-ի բրենդը և վայելում են մեծ պահանջարկ շատ շուկաներում:

Մանրամասն...

Նատուրանդո

naturando-logo«Նատուրանդո» (natura - բնություն) իտալական Ընկերությունը սկսել է իր գործունեությունը 1975 թ.: Իտալիայում, որպես սննդային հավելումների և կոսմետիկ պարագաների արտադրող, Ընկերությունը համարվում է առաջնորդ:

«Նատուրանդո»-ն մի Ընկերություն է, որը բազմաթիվ հետազոտություններ կատարելով, բացահայտելով բնության օգտակար տարրերը, արտադրում և առաջարկում է ամբողջովին բնական հումքից պատրաստված, ոչ սինթետիկ սննդային հավելումներ, որոնք բարձրացնում են կենսունակությունը և բնության ուժ են հաղորդում մարդուն:

Մանրամասն...

NTC

ntc-150x120NTC դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ. Իտալիայում: NTC-ի միջազգային ներկայությունը ներառում է ավելի քան 50 երկիր: NTC-ն մասնագիտացած է ակնաբուժության, գաստրոենտորոլոգիայի, գինեկոլոգիայի, մաշկաբանության, ԼՕՌ և այլ ոլորտների համար բուժպարագաների և դեղորայքի արտադրության մեջ:

Տոնուս-Լես ընկերությունը հանդիսանում է NTC-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում 2012թ.-ից: Լրացուցիչ տեղեկություն. http://www.ntcpharma2.com

Ֆարմասայնս

elast-logo“Ֆարմասայնս Ինք.” ընկերությունը հիմնվել է 1983թ. հունիսին Մոնրեալում: Ֆարմասայնսը հանդիսանում է կանադական խոշորագույն ջեներիկ դեղորայք արտադրող երկու կազմակերպություններից մեկը: Ունենալով 1300 բարձր որակավորմամբ մասնագետներից կազմված աշխատակազմ` “Ֆարմասայնս Ինք.” ընկերությունը տրամադրում է հանրությանը հնարավորություն ստանալու բարձրորակ և մատչելի բուժում:

Այսօր “Ֆարմասայնս Ինք.” կազմակերպությունը բաղկացած է 4 ստորաբաժանումներից, որոնք գտնվում են Մոնրեալում, և արտադրում է մոտավորապես 300 դեղամիջոց ավելի քան 1000 ձևաչափերով` հիվանդությունների լայն շարքի բուժման համար:

Մանրամասն...

Sanofi

sanofi-logo

Sanofi–ն միջազգային դեղագործական ընկերություն է, որը դեղատոմսով բաց թողնվող դեղերի վաճառքի ծավալներով զբաղեցնում է չորրորդ տեղն աշխարհում: Ընկերության գլխամասը տեղակայված է Փարիզում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություներն են. դեղատոմսով բաց թողնվող դեղերի արտադրությունն ու մարքետինգը, գիտահետազոտական աշխատանքները: Ընկերությունը նաև զարգացնում է առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի արտադրությունը: Sanofi –ն ներգրավված է բժշկության կարևորագույն ոլորտներում` սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, շաքարախտ, ներքին օրգանների հիվանդություններ, ուռուցքաբանություն: Ընկերության դուստր ձեռնարկությունը` Sanofi Pasteur –ը, հանդիսանում է պատվաստանյութերի ամենախոշոր արտադրողն աշխարհում: 
Sanofi-ն հանդիսանում է Դեղագործական Արդյունաբերության և Ասոցիացիաների Եվրոպական Դաշնության լիիրավ անդամ (EFPIA):

Մանրամասն...

Tonus Elast

elast-logoTONUS ELAST ընկերությունը, որը գտնվում է Լատվիայի գեղեցիկ քաղաքներից մեկում` Լիեպայում, արտադրում է բժշկական էլաստիկ պարագաների լայն տեսականի` հասարակ էլաստիկ բինտերից սկսած մինչև բարդ կորսետներ` նախատեսված հղի կանանց և կերակրող մայրերի համար:

Նման անհրաժեշտ պարագաների արտադրությունը անգնահատելի օգուտ է բերում թե’ հիվանդության կանխարգելման, թե’ օրթոպեդիկ, ռևմատիկ, անոթային և այլ հիվանդություններ բուժելու դեպքում, իսկ գեղեցիկ, էլեգանտ, հատուկ պատրաստված ներքնազգեստն անտարբեր չի թողնի ոչ մի ապագա մայրիկի:

Մանրամասն...

Troge Medical GmbH

troge-logo“Troge Medical GmbH” համբուրգյան դեղագործական ընկերություն է։ Արծվի գլուխ պատկերող ապրանքանշանով բժշկական սարքավորումները մատակարարվում են մեծածախ առևտրով զբաղվող գործարարներին ավելի քան 110 երկրներում։ Որակի ամենաբարձր չափանիշներն ու ճկունությունն ընկերության գործելակերպի հիմքն են։

Ընկերությունում ներկայացված հիմնական բժշկական խնամքի խմբին պատկանող դեղամիջոցները, որոնց մեջ ներառված են հակաբորբոքային, ցավազրկող և մալարիայի դեմ դեղամիջոցներ, երաշխավորվում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից։ Բժշկական սարքավորումների խմբում ընկերությունը կենտրոնացած է հիմնականում միանվագ օգտագործման սարքավորումների վրա՝ մասնավորապես՝ ներարկիչներ և կատետորներ, ներլվացող սարքավորումներ, վիրաբուժական ձեռնոցներ և վիրահատական տարածքում օգտագործվող այլ մեկանգամյա օգտագործման պարագաներ և սարքավորումներ։

Մանրամասն...
Joomlart