
Ողջույն, հարգելի այցելու։ Հուսով եմ, որ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը «Տոնուս-Լես» կայքում:
«Տոնուս-Լես» ընկերությունը ի սկզբանե հիմնադրվել է ծառայելու ժողովրդին և շուրջ տասը տարի հավատարիմ է մնացել Առողջության և Կենսունակության Գրավական կարգախոսին՝ շնորհիվ սերտ կապերի միջազգային աշխարհահռչակ դեղագործական ընկերությունների հետ, որոնցից մի քանիսի պաշտոնական ներկայացուցիչն է հանդիսանում Հայաստանում:
Մենք աշխատում ենք հասու դարձնել առաջատար արտադրողների արտադրանքը ազգաբնակչությանը՝ պահպանելու համար առողջ և կենսունակ ապրելակերպ:








